Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ես լսում եմ քեզ». հայ դասական ժողովրդական երգերը ներկայացվեցին նաև ժեստերի լեզվով

December 20, 2018

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Նորություններ

2018թ. դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի «Ես լսում եմ քեզ» խորագրով ներառական մենահամերգը:

 

Համերգը կազմակերպվել էր «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Համերգին զուգահեռ ցուցադրվում էին նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների աշխատանքները՝ համանուն «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» խորագրով:

 

 

Ծրագրի շրջանակներում Նաիրյան վոկալ անսամբլի երաժիշտները սովորել են ժեստերի լեզուն և ժեստերի լեզվով են ներկայացնում հայ դասական ժողովրդական երգերը: Ժեստերի լեզուն սովորել են նաև կենտրոնի տարբեր խմբերի ուսուցիչները՝ դրանով ավելի մատչելի դարձնելով արվեստի կրթությունը լսողության խնդիրներ ունեցող երեխաներին:

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը, ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրեն Լ. Մինասյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վ. Բուդումյանը:

 

«Որպես Մշակույթի նախարարության ներկայացուցիչ իսկապես ուրախ եմ մասնակցելու մի միջոցառման, որն իր մեջ այս գաղափարն է կրում: Արվեստի սոցիալական, գուցե նաև՝ քաղաքական, հասարակական դերը իսկապես կարևոր է». իր խոսքում նշեց Վ. Բուդումյանը:

 

Ա. Սաքունցն էլ հավելեց. «Այս նոր իրավիճակում ոգևորիչ է, որ մարդու իրավունքների թեմատիկային նվիրված այսպիսի մի կարևոր նախաձեռնության համաաջակից դարձավ նաև իշխանության մարմինը: Կյանքում չէի մտածի, որ Մշակույթի նախարարության հետ մենք առնչություն կունենանք մարդու իրավունքների բնագավառում»:

 

ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրեն Լ. Մինասյանը ևս ընդգծեց ծրագրի կարևորությունը. «Ներառականությունը՝ որպես իրավունքի իրացման մեթոդ, Հիմնադրամի համար շատ կարևոր է: Կարևոր է սովորեցնել հասարակությանը մեծամասնությանը լսել: Դրա համար մենք շատ ուրախ ենք աջակցելու այս ծրագրին»:

 

 

Համերգի ընթացքում անսամբլի երաժիշտները ներկայացրին 20-ից ավելի երգեր, որոնց կեսից ավելին՝ նաև ժեստերի լեզվով:

 

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» ծրագրի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասին պատմող ֆիլմը:

 

Ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև «Ես լսում եմ քեզ» խորագրով ֆլեշմոբ:

 

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1635

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????