Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երևանի քաղաքապետարանի անգործության արդյունքում բնակչի իրավունքները շարունակում են խախտվել

April 23, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պատշաճ վարչարարության իրավունք

Երևանի բնակիչ Զ․ Սահակյանին երկու իրար հակասող պատասխաններ տալուց հետո Երևանի քաղաքապետարանը 2019թ․ ապրիլի 4-ին թվագրված գրությամբ էլ խնդրին լուծում տալու համար հորդորել է սպասել դատական ակտի հրապարակմանը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Զ․ Սահակյանի և Երևանի մեկ այլ բնակչի իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց հետո Երևանի քաղաքապետարան էր դիմել դեռևս 2019թ․ հունվարին՝ բնակիչների նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցով։

 

Զ․ Սահակյանը Երևանի քաղաքապետարան էր դիմել ավելի վաղ՝ 2018-ի հուլիսին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարևանությամբ գտնվող տարածքի նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելու հարցով, քանի որ նախորդ վարձակալի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել էր։  

 

2018թ. հուլիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը պատասխանել է, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելուց և Կադաստրի պետական կոմիտեում վերագրանցելուց հետո: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ունի վարձակալության իրավունքն ուժը կորցրած ճանաչելու հարցով Կադաստրի պետական կոմիտե դիմելու իրավասությունը և կարող էր բավարարել քաղաքացու դիմումը:

 

Զ․ Սահակյանը իր իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ նաև դատարան էր դիմել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2019թ․ հունվարի 16-ի գրությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ․ Աղաբեկյանը 2019թ․ փետրվարի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել էր, որ Վարչությունը եզրակացություն է տվել նախորդ վարձակալի հետ պայմանագիրը լուծելու մասին։  Այս պատասխանից հետո Զ․ Սահակյանն ու նրա ներկայացուցիչները միջնորդել էին հետաձգել դատական նիստը՝ քաղաքապետարանից վերջնական պատասխան ստանալու ակնկալիքով։

 

Մինչ ակնկալած պատասխանն ստանալը՝ 2019թ․ փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա․ Ամյանը ամբողջովին այլ պատասխան է տվել Զ․ Սահակյանին։ Ա․ Ամյանը հայտնել է, որ հարցը քննարկել են, և պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ։

 

«Վերջնական» պատասխանն էլ չուշացավ․ Երևանի քաղաքապետարանը 2 տարբեր վարչությունների միջոցով իրար հակասող պատասխաններ տալուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին էլ նախորդներից լիովին տարբերվող այլ պատասխան է տվել և առաջարկել սպասել դատական ակտին։

 

Անշարժ գույքի կառավարման բաժնի պետը իր պատասխանում, մասնավորապես, նշել է․ «Բարձրացված հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ խնդրի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումից հետո»։

 

Դիտումներ՝ 1853

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????