Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

October 3, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացրել է  Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ մշտադիտարկում: 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրի և Վանաձոր համայնքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընդգրկում է:

 

2016 թվականի սեպտեմբերի 9-30-ն ընկած ժամանակահատվածը։

 

Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Գյումրիում առաջադրվել են 10 կուսակցություն և 1 դաշինք, Վանաձորում՝ 8 կուսակցություն։

 

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դիտարկվել է Վանաձորում 3 դիտորդի կողմից և Գյումրիում 4 դիտորդի կողմից:

 

Գյումրի և Վանաձոր քաղաքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել․

 

  1. Նախընտրական քարոզչությունը պաշտոնական մեկնարկից հետո գնալով ավելի է թեժացել, որն ուղեկցվել է կուսակցությունների միջև փոխադարձ քնադատությամբ,  ընդհուպ մինչև հակաքարոզչական բնույթ կրող հրապարակային ելույթներով,
  2. Առաջադրված կուսակցությունների միջև չեն պահպանվել հավասար պայմանններ նախընտրական քարոզչության իրականացման համար, ակնհայտ արտոնյալ պայմանններում է գտնվել Հայաստանի հանրապետական կուսակցոիթյունը և Բալասանյան դաշինքը։
  3. Նախընտրական քարոզչության գովազդների, նախընտրական հանդիպումների հրապարակային տարածքներից օգտվելու առավել մեծ հնարավորություն ունեցել են իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն,  Բալասանյան դաշինքը, հատկապես մարզային և համայնքային  ենթակայության հիմնարկություններում հանդիպումների տեսանկյունից։
  4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից օգտագործվող ֆինանասական ռեսուրսները վերահսկելի չեն եղել, ընդհուպ նախընտրական շտամբների աշխատակիցների վճարման հարցերում։
  5. Լուրջ մտահոգություններ կան ՀՀԿ-ի և Բալասանյան դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման և ի նպաստ իրենց թեկնածուների օգտագործման առումով։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 

 

Դիտումներ՝ 1206

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????