Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Հոգեկան առողջության» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ առողջապահության մասնագետների և քաղհասարակության մասնակցությամբ

                                                                                

Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ոլորտի պատասխանատուները, մասնագետները, փորձագետներն ու շահառուներն այս շաբաթ Երևանում քննարկեցին «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակմանը վերաբերող հարցերը։

Օրենքի նախագիծը մշակվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։ 

Օերնքի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված են միջազգային և տեղացի փորձագետներ։ Նախագծի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հրավերով Հայաստան էր այցելել ծրագրի միջազգային փորձագետ, Բրյուսելում տեղակայված «Հոգեկան առողջություն Եվրոպա» (Mental Health Europe) հասարակական կազմակերպության փոխնախագահ Քրիստիան Գրդջանը:  

Մայիսի 21-ին փորձագետը հանդիպեց Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու օրենքի նախագծի շրջանակը և ներկայացնելու միջազգային փորձը։ 

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Քրիստիան Գրդջանը նախագծի շուրջ քննարկում ունեցավ նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգեկան առողջության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպումների արդյունքում հավաքագրված առաջարկներն ու դիտարկումները հաշվի կառնվեն օրենքի նախագծի մշակման և աշխատանքների վերջնականացման ժամանակ։ 

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր