Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք մեկնարկել ենք «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագիրը

April 18, 2024

Գործունեություն | Ընթացիկ | Ծրագրեր

2024 թ․ հունվարից մենք մեկնարկեցինք «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագիրը։ 

Այսօր  մենք ուրախ ենք ներկայացնել ծրագիրը Հայաստանում հոգեկան առողջության ոլորտով հետաքրքրված բոլոր միջազգային, պետական և հասարակական կազմակերպություններին,լրատվամիջոցներին և լայն հանրությանը։

 

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին

 

  • Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոս՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան

  • Անահիտ Ավանեսյան՝ ՀՀ առողջապահության նախարար 

  • Ժաննա Անդրեասյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

  • Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 

 

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

 

 Ծրագիրն իրականացնում են

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 

  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ն

  • Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան

  • Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

Ծրագրի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 81

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????