May 1, 2023
Գործունեություն |
Հրապարակումներ
Մայիսի 1-ն Աշխատանքի օրն է։ Այս օրը մենք կարևորում ենք իրավունքը՝ արժանապատիվ աշխատանք ունենալու և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր պայքարում են աշխատողների իրավունքների և արդարության համար: Արժանապատիվ աշխատանք նշանակում է ապահով աշխատանքային պայմանների, արդարացի աշխատավարձի, աճի ու զարգացման հնարավորությունների հասանելիություն: Արժանապատիվ աշխատանք նշանակում է հարգալից ու արժանապատիվ վերաբերմունք աշխատավայրում, ձայնի իրավունք բարիք ստեղծողների` աշխատողների համար։
Աշխատանքային իրավունքները ներառում են արհմիություններ ստեղծելու և դրանց միանալու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունք, խտրականությունից զերծ մնալու իրավունք․ աշխատանքի ազատություն:
Իրենց իրավունքների համար պայքարելու հնարավորություն ունեցող աշխատողները ստեղծում են ավելի արդար հասարակություն բոլորի համար․ հասարակություն, որտեղ բոլորն ունեն իրենց արժանապատիվ զգալու, իրենց ներուժն օգտագործելու ու զարգացնելու հնարավորությունը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության փորձը ցույց է տալիս, որ դրանք անքակտելի են մարդու հիմնարար իրավունքներից։ Չկա աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանություն առանց մարդու իրավունքների հիմնարար պաշտպանության, որն էլ հանդիսանում է արժանապատիվ աշխատանքի հիմքը։
Դիտումներ՝ 67