Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԼՂ-ից մեկ ընտանիք կստանա 11 ամիս չվճարված 50․000-ական դրամները

August 2, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ-ի նոյեմբերից ՀՀ բոլոր մարզերում իրավաբանական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։  

 

Իրավաբանական աջակցության նպատակն է իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել   կառավարության կողմից տրամադրվող սոցիալական  աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների ու ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

 

Իրավաբանական աջակցության շրջանակներում կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրել ԼՂ-ից տեղահանված 1650 անձի։ Այդ ընթացքում վեր են հանվել համակարգային խնդիրներ, որոնց լուծումը էլ ավելի հասանելի ու մատչելի կդարձնի իրականացվող ծրագրերը։ 

 

Արձանագրել ենք  հաջողություններ՝ չլուծված խնդիրներին զուգահեռ։ 

 

ԼՂ-ից տեղահանված ընտանիքի  բոլորը 4 անդամներն՝ այդ թվում 2 անչափահաս, ամիսներ շարունակ չէին ստացել իրենց հասանելիք «ԼՂ-ից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության» միջոցառմամբ նախատեսված ամսական տրամադրվող 50․000-ական դրամները առանց որևէ հիմնավորման։ 

 

Կազմակերպությունը գրությամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված ընտանիքի։  2024թ․ հուլիսի 29-ին Միասնական սոցիալական ծառայությունից ստացել ենք պատասխան, որ վերոնշյալ ընտանիքի բոլոր անդամներին հասանելիք աջակցության գումարները ներկայացվել են վճարման։ 

 

Ուստի ընտանիքը կստանա չստացված սոցիալական աջակցության ամբողջ ժամանակահատվածի համար(11ամիս) հասանելիք գումարը՝ 2.200.000 ՀՀ դրամ։

Դիտումներ՝ 61

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????