Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ձեր ողբերգությունը չի կարող դառնալ ողջ պետության ողբերգությունը». Արթուր Սաքունց

October 4, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմիցս է օգտագործվում «մարդ բերել», «շանտաժ» բառերը, քաղաքացիական բողոքի, ընդվզման գործողություններին որակումներ տալու նպատակով։

Քաղաքացիական բողոքի ցույցերը քաղաքացիների պահանջները ներկայացնելու տարբերակներից է և չի կարող այն ունենալ խնդրանքի, աղաչանքի, պաղատանքի ձև, որոնց այդքան փափուկ ու դինջ հարմարվել էիք։

Իսկ եթե «շանտաժվում եք», ուրեմն Ձեր ժամանակն ամեն կերպ սպառվել է։

Այլևս անելիք չունեք, եթե քաղաքացիներին «շանտաժիստ» եք համարում, նրանց օրինական, սահմանադրական պահանջը՝ «շանտաժ»։

Դուք որևէ կապ, առնչություն չունեք այլևս մարդկանց հետ, որոնց Դուք պիտակավորում եք որպես շանտաժիստ, քանի որ ըստ Ձեր տրամաբանության նրանք դուրս են եկել Ձեզ համար այնքան ցանկալի հպատակի կարգավիճակից։

Դուք ունակ եք գործ ունենալ միմիայն հպատակվողի, քծնվողի, ստրկապես ենթարկվողի հետ, իսկ քաղաքացիական կեցվածք ունենալը համարում եք «շանտաժ»։

Եվ Ձեր ողջ ողբերգությունը դրանում է, որ չեք հասկանում Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի փոփոխության էությունը, բովանդակությունը։

Բայց Ձեր ողբերգությունը չի կարող դառնալ ողջ պետության ողբերգությունը։

Դուք պետությունը չեք։

Պետությունը ՀՀ քաղաքացին է, որն օրը ցերեկով Ձեզ հաղորդում է, հասկացնում է, պահանջում է, որ հեռանաք։

Իսկ թե «կբուժվեք», թե «չեք բուժվի» Ձեր անհասկացողությունից, դա Ձեր խնդիրն է այլևս։

Ազգային Ժողովը հիվանդանոց կամ բուժարան չէ»։

kentron.am

Դիտումներ՝ 869

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????