Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերջին 20 տարում գրանցված 327 սպանության դեպք մնում է չբացահայտված․ ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատությունը

July 29, 2019

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Վերջին 20 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և կասեցված քրեական գործերի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն հարցում էր ուղարկել 2017 և 2019 թթ․-ին։ Առաջին դեպքում տեղեկատվություն ենք ստացել 1992-2016 թթ․-ի համար, իսկ այս տարվա հարցմանը՝ 1998-2018 թթ․-ի համար։

 

Հետաքրքիր է, որ 1998-2016 թթ․-ի համար երկու տարիներին ստացած տվյալները իրարից տարբերվում են և եթե որոշ տարիների համար 2019 թ․-ին ավելի փոքր թիվ են ներկայացրել, ապա 2016թ․-ի համար պատկերը հակառակն է․ 2017-ին ստացած տվյալներով՝ 2016-ին գրանցված սպանության 9 դեպք չի բացահայտվել, իսկ 2019-ին տեղեկատվություն են տվել 18 չբացահայտված սպանության մասին։

 

Չբացահայտված սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք։ 

 

Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, տեղեկություն չունենք։

 

Տեղյակ չենք նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ։ Եվ քանի դեռ սպանության այդ դեպքերը մնում են  չբացահայտված, շարունակում են մնալ խախտված այդ մարդկանց և նրանց հարազատների կյանքի իրավունքը, և պետությունը շարունակում է չկատարել իր պարտավարությունները։

 

Վերջերս հայտնի դարձավ 25 տարի առաջ կատարված սպանության գործի վերաբացման մասին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով։ Արդյո՞ք նման բնույթի այլ գործեր չկան։

 

Մի բան հստակ է․ չբացահայտված սպանությունների այսպիսի մեծ թիվը նպաստում է անպատժելիությանը և մարդու խախտված իրավունքների չվերականգնմանը։

 

Քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող անցումային արդարադատության համատեքստում պետք է նաև այս հարցերը քննարկման առարկա դառնան։

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների ուղղությամբ անպատժելիության վերացման վերաբերյալ ուղեցույցում անդրադառնում է այս հարցին և նշում, որ անպատժելիությունը կարող է հանգեցնել հանցագործության կրկնության։

 

Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է համարում կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ստրկությունից և հարկադիր աշխատանքից զերծ մնալու, ազատության և անձնական անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և այս իրավունքների խախտումներով անպատժելիության կանխարգելման մեխանիզմներ առաջարկում։

 

Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով անպատժելիության վերացմանն է անդրադարձել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2005 թ․-ի դեկտեմբերի 16-ին ընդունված բանաձևով։

 

ՀՀ քրեական օրենսգիրքը խոշտանգումներն արգելող հոդվածով լրացվել է 2015թ․-ին, սակայն մինչ օրս այդ հոդվածով դատապարտման որևէ դեպք չի գրանցվել։

 

Քանի դեռ այս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պետությունը հավաստի տեղեկություններ չի տալիս իր գործադրած ջանքերի մասին, քանի դեռ բացահայտված չեն դրանք, շարունակում են խախտված մնալ նաև տուժածների ընտանիքների անդամների իրավունքները։

 

Մարդկանց արժանապատվության նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի, բռնության դեպքերի վիճակագրության բացակայության պայմաններում ևս անցումային արդարադատության ինստիտուտը կարող էր հնարավորություն տալ ամբողջացնելու նման դեպքերի պատկերը։

 

Դիտումներ՝ 1883

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????