Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսանյութերն արդեն հասանելի կլինեն նաև ժեստերի լեզվով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձնում Կազմակերպության կողմից հրապարակվող նյութերը. այսուհետ մեր տեսանյութերը կունենան նաև ժեստերի լեզվով թարգմանություն:
Ժեստերի լեզվով մեր առաջին տեսանյութն արդեն պատրաստ է:

Նախատեսվում է ժեստերի լեզվով թարգմանություն ներդնել ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատրաստած տեսանյութերում, այնպես էլ այլ լրատվամիջոցներին Կազմակերպության ներկայացուցիչների տված հարցազրույցների տեսանյութերում:
Այդ մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք լրատվամիջոցներին հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից Ասյա Խաչատրյանը անհրաժեշտության դեպքում կարող է ապահովել ժեստերի լեզվով թարգմանություն նաև իրավախորհրդատվության տրամադրման գործընթացում:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր