Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց էլի.
Իսկ ո՞վ է այդքան կարևորում, կամ ինչու պետք է կարևոր լինի Կրեմլի, կամ Մինսկի, կամ Աստանայի շնորհավորական ուղերձը ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ։
Շատ ավելի խոսուն է նրանց լռությունը, որն ավելի կարևոր է՝ ուրեմն ժողովրդավարության առումով ՀՀ֊ի և այդ պետությունների միջև արմատական տարբերությունը գիտակցվել է ավտորիտար ու բռնապետական ռեժիմների կողմից։
Սա ավելի կարևոր արձանագրում է»։