Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հատուկ զեկույց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ

2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։ Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

 

Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`

 

• Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջել հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը

•  Կոչ անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի

• Նպաստել համապատասխան մարմինների և մանդատ ուենցող տեխնիկական առաքելությունների այցելություններին Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության վայրեր և պատշաճ զեկուցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին:

 

Զեկույցը պատրաստվել է ներքոստորագրյալ կազմակերպությունների կողմից՝

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

© factor.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր