Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետդեպի զեկույցը հստակ ազդակ է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները ինչ-որ գործողության արդյունքում պետք է դեօկուպացվեն

April 2, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մարդու իրավունքի թեմայով 2020թ. զեկույցի մեջ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խնդրին:

 

Պետքարտուղարության զեկույցում կա անդրադարձ նաև Արցախի դեմ պատերազմին ընդհանրապես: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է իր տարածքների հանդեպ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի հովանու ներքո էլ կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ առանց զինված գործողության, հետ ստացել ևս երեք շրջան: Ինչպես հայտնի է, խոսքը Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների մասին է՝ բացառությամբ Լաչինի միջանցքի: Այդպիսով, Վաշինգտոնի զեկույցը արձանագրում է՝ Արցախի դեմ պատերազմով, իսկ հետո եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել են Ադրբեջանին:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Միացյալ Նահանգները արձանագրել է այն, ինչ որ կա` առանց դիվանագիտական ձևակերպումների։ «Սա շատ կարևոր արձանագրում է, որը վկայում է, որ թրամփիզմի այդ խայտառակ ժամանակաշրջանը, երբ ակնհայտ կար նահանջ ԱՄՆ վարչակազմի կողմից՝ մարդու իրավունքների բնագավառում, այլևս անցյալում է։ Իհարկե, 4 տարին քիչ ժամանակ չէ այդպիսի մի բնագավառի համար, որում մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգները։ Եվ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջապես վերականգնվեն այն դիրքերը, այն մթնոլորտը, որը փչացավ Թրամփի նախագահության ժամանակահատվածում՝ թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ աշխարհում։ Մենք գործ ունենք գերտերության հետ, և նրա վարքագիծն ու մոտեցումները մթնոլորտ էին ձևավորում, և որից օգտվեցին ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող պետությունները»- Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակիցը հորդորեց կարդալ նաև Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը հենց հակամարտության մասով. «Կարևորն այն է, որ պետքարտուղարությունն իր զեկույցում տարանջատում է գրավյալ կամ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Լեռնային Ղարաբաղի տարածքներից։ Այսինքն՝ այնուամենայնիվ, տարբեր կարգավիճակներ է դիտարկում՝ Լեռնային Ղարաբաղը որպես առանձին տարածք, որի շրջանների նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողություն է սահմանվել։ Սա արմատական տարբեր մոտեցում է և տարբերվում է այսօրվա Ադրբեջանի ռեժիմի մոտեցումներից։ Նրանց համար այդ ամբողջը Ադրբեջան է։ Եվ սա լուրջ ուղերձներ է, բայց առավել կարևոր է այն, որ սա բավականին լուրջ հնարավորություն է հայկական դիվանագիտության աշխատանքի համար։ Սա ազդակ է, որպեսզի, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի տարածքը դեօկուպացվի ինչ-որ գործողությունների արդյունքում»։

 

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը կփորձի օգտվել այն ազդակներից, որ հղում է Միացյալ Նահանգները՝ առ այն, որ իրեն այնքան էլ չի գոհացնում Ռուսաստանի ջանքերով նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Եկեք մի բան հստակեցնենք։ Այստեղ խոսքը գոհացնելու կամ չգոհացնելու մասին չէ։ Խոսքը վերաբերում է նրան, որ այդ եռակողմ համաձայնագիրը հիմնված չէ միջազգային իրավունքի վրա, միջազգային որևէ կառույցի կողմից այն լեգիտիմացված չէ։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է նաև նրան, որ այն վավերացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երբ խոսում ենք գոհացնել կամ չգոհացնելու մասին, մանիպուլյացիաների տեղիք ենք տալիս՝ առ այն, որ մեկին գոհացնում է, մյուսին՝ ոչ։ Հարցն այն է, որ միջազգային իրավունքի հետ կապված բազմաթիվ հարցեր են, որին այդ եռակողմ համաձայնագիրը չի համապատասխանում։ Բայց հայկական կողմը դա հասկանում է, թե ոչ՝ գուցե կոպիտ է հնչում, բայց պետք է բացահայտ անգրագետ լինես, որպեսզի չհասկանաս, թե խոսքն ինչի մասին է։ Այլ հարց է, թե կա՞ համապատասխան կամք, համարձակություն ու սկզբունքայնություն՝ քո քաղաքականությունը կառուցես այս հնարավորությունների վրա։ Ես կարծում եմ, որ պետքարտուղարության այդ զեկույցը արդեն իսկ մատնանշում է, որ բոլոր հիմքերը կան միջազգային ատյաններում Թուրքիային ու Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության այդ մոտեցումները գալիս են աջակցելու այդ դիրքորոշմանը և նաև լեգիտիմացնում են, որ նման գործողություններն ամբողջությամբ ընկալելի կլինեն միջազգային իրավունքի տեսակետից։

 

1in.am

Դիտումներ՝ 96

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????