Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Տեսադարան
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ 5-րդ քննարկումը նվիրված էր Ազգային ժողովի ընտրակարգին։
Քննարկմանը մասնակցում էր ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։
Նա կարծիք հայտնեց, որ ներկայիս բոլոր մոտեցումներով առաջ չենք գնում մեծամասնական ընտրակարգից, որը ունեցել ենք, մենք փաստացի մեծամասնականի տարբեր վարիացիաներ ենք քննարկում՝ խուսափելով համամասնականից։ Մինչդեռ մինչև հիմա համամասնական չենք ունեցել, նախորդ բոլորը մեծամասնականի դրսևորումներ են եղել։