Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ORSIS-ի քրգործի շրջանակներում դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, գործը «քնեցնում» են

May 29, 2020

Տեսադարան

Ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ  այս քրեական գործն առնչվում է ռուսական կողմի հետ, հետևաբար  արձանագրենք, որ կա որոշակի զսպվածություն կամ սահմանափակում այն քրեական գործերում, որն առնչվում է ռուսական կողմին։ Բացի դա կա ևս մեկ ուշագրավ հանգամանք՝ այն մարդիկ, ովքեր այս որսորդական հրացանների մատակարարման հարցը բարձրաձայնել են, նրանց ճակատագիրն անհայտ է, պետք է հասկանալ՝ որտե՞ղ են նրանք։ Հանցագործության մասին բարձրաձայնողները, ահազանգողները, բացահայտողները, ի՞նչ եղավ նրանց հետագա ծառայությունը, որտե՞ղ են նրանք ծառայում հիմա՝ չգիտենք: Այս հարցն ուղղում եմ ոչ միայն Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին, այլ նաև՝  վարչապետին։ Իմ տպավորությամբ՝ ստացվում է, որ  երկրի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող հարցի մասին ահազանգողները փոխանակ պաշտպանված լինեն, կարող են ենթարկվել ճնշումների։ Փոխանակ մի բան էլ պարգևատրեն, խրախուսեն, որպես օրինակ ցույց տան, թե ինչպես պետք է սպան դրսևորի իրեն կոռուպցիոն գործարքի բարձրաձայնման դեպքում,  հակառակը՝ նրանք ճնշումների կարող են ենթարկվել։ Այս հարցերը պետք է առանձին, խորքային ուսումնասիրության ենթարկել։ Իսկ Քննչական կոմիտեն պետք է տեղեկատվություն տա, թե ինչո՞ւ  մինչև հիմա չի հաջողվել որևէ մեկին որպես մեղադրյալ ներգրավել, եթե քրեական գործ կա, ամիսներ առաջ այն հարուցվել է:

 

 

Դիտումներ՝ 232

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????