Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առանց քաղհասարակության դա անհնար է, իսկ եթե հակաժողովրդական ուժերը մերժում են՝ իմաստ չունի նրանց հետ երկխոսել

July 3, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնության կողմից ստացած մանդատի ողջ էությունը հենց ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու մանդատն է․ «Եվ որն առանց քաղհասարակության արդյունավետ մասնակցության անհնար է պատկերացնել։ Ճիշտ է՝ մենք ունեցել ենք հնարավորություններ ներկայացնելու մեր առաջարկությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո, բայց միաժամանակ արձանագրել ենք նաև, որ մասնակցության արդյունավետությունը ցածր է, որովհետև քննարկումների ընթացքում կամ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում մենք արձանագրել ենք, որ ընդունվել են որոշումներ, որոնցում հաշվի չեն առնվել քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կարծիքները ժողովրդավարական փոփոխությունների իրականացման ուղղությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ որոշ դեպքերում փորձեր են արվել հավասարեցնել հակաժողովրդավարական խոսույթ և օրակարգ ունեցողներին ժողովրդավարական օրակարգ ունեցողների հետ և դրանով էլ ավելի են նվազեցվել բարեփոխումների բովանդակության արդյունավետությունը․ «Բնական է, որ Եվրոպայի խորհուրդը՝ հանձինս գլխավոր քարտուղարի պետք է նման ուղերձ հղեր և ոչ ասենք ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի ղեկավարները, որոնց համար ժողովրդավարությունը գրոշի արժեք չունի։ Բայց արձանագրենք, որ խնդիրն արդեն ընկալվել է նաև Եվրոպայի խորհրդի մակարդակով՝ առ այն, որ մասնակցությունն է երաշխիքը որոշումների կայացման թե՛ արդյունավետության և թե՛ նրանց նկատմամբ հանրային վստահության տեսակետից։ Իմ համոզմամբ սրանք են այն հիմնական բովանդակային կետերը, որոնք նկատի է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իր ուղերձում։ Բայց դա ոչ թե հիմնված է իմ սուբյեկտիվ մոտեցումների վրա, այլ օբյեկտիվորեն որոշված է ընտրության արդյունքում ստացած վստահության բովանդակությամբ։ Եվ քաղաքացիները հենց այդ ակնկալիքն ունեն»։

 

Մեր այն դիտարկմանը, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերը նման երկխոսության անհրաժեշտություն չեն տեսնում, շարունակում են խոսել իշխանություններին տապալելու, նոր արտահերթ ընտրությունների մասին, Սաքունցն արձագանքեց․«Երկխոսությունը ձևական բնույթ չունի։

 

Իհարկե պետք է երկխոսության դռները բաց լինեն, բայց երբ այդ բաց դռնով փորձում են սապոգներով ու կեղտոտ կոշիկներով մտնել՝ իհարկե պետք է ստիպել հարգել կանոնները։ Երկխոսություն հանուն երկխոսության անիմաստ է։ Եվ եթե մերժում են՝ ի՞նչ իմաստ ունի երկխոսել մի խմբի հետ, որն ընդհանրապես ժողովրդավարական օրակարգ չունի։ Եթե կընդունեն ժողովրդավարական օրակարգը, ապա միշտ պետք է երկխոսել, բայց հակաժողովրդավարական օրակարգի հետ երկխոսելն անիմաստ է։ Թե խորհրդարանում ինչքանով իրենց ասածին կլինեն հետևողական ու սկզբունքային՝դեռ կտեսնենք, բայց ի վերջո հակաժողովրդավարական ուժերը պետք է հաշվի նստեն ժողովրդավարական օրակարգի հետ։ Ու դրանում որոշիչ դերակատարություն ունի խորհրդարանական մեծամասնությունը։ Դրան կարելի է հասնել միայն ժողովրդավարական օրակարգը պաշտպանող քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն ու համագործակցություն ունենալու դեպքում և ոչ քաղաքացիական հասարակությանն օգտագործի իր քաղաքական նպատակների համար, որը երբեք չի ստացվի»,-եզրափակեց նա։

Դիտումներ՝ 151

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????