Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Օհանյանի հայտարարությունն այլ նպատակ է հետապնդում․ ԶՈՒ-ն քաղաքական զարգացումներ մեջ ներքաշվել է հենց նախկինների օրոք

November 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Նոյեմբերի 8-ին «Ազատության» հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանություններն են բանակը քանդել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների․ «Եթե բանակն է  մեղավոր, ինչո՞ւ համար էին մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավորությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռելսերի վրա»,-նշեց Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով՝ բանակը չի պարտվել, պարտվել է պետական կառավարման ցածր մակարդակը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը, նշեց, որ նման հանրահավաքներում ոտքի վրա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արվող հայտարարությունը բոլորովին այլ ենթատեքստ և այլ նպատակով է արվում․ սրանք անտրամաբանական հայտարարություններ են։ Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ աշխատանքային կամ հանրային քննարկում կամ որևէ այլ ձևաչափով քննարկում, որտեղ հանրահավաքային տրամադրություն չկա, ապա ավելի տեղին կլիներ բանավեճը, մինչդեռ հանրահավաքին հնչած այսպիսի միտքը ծայրահեղ գնահատակ է։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ  ԶՈՒ-ում զորակոչի մշտադիտարկում է իրականացրել, նաև զորակոչի հետ կապված իրավաբանական խորհրդատվություն տրամադրել զորակոչիկներին և նրանց հարազատներին՝ կապված նրանց իրավունքների պաշտպանության հետ․

 

«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ և՛ մինչև հեղափոխությունը, և՛ հեղափոխությունից հետո, նաև զբաղվել ենք ԶՈւ-ում մահացության դեպքերով, քրեական գործերով, և նաև քր․գործերի շրջանակներում մենք բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրել ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության վերաբերյալ, մենք մշտադիտարկություն, սոցհարցումներ ենք իրականացրել, ուսումնասիրել ԶՈւ-ում ներքին կանոնադրական դրույթները, արձանագրել ենք խնդիրներ, ԶՈւ-ում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ հսկայական աշխատանք ենք իրականացրել և որոնց վերաբերյալ առաջարկներ ենք ներկայացրել։ Չնայած հանրային ճնշման տակ որոշակի տեղեկություններ բացվեցին, բայց կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը չեն լուծվել, հատկապես դա վերաբերում է անվտանգության ապահովման նպատակով պետական գնումների վերաբերյալ պետական վերահսկողությանը, սպաների առաջխաղացման ճանապարհային քարտեզին, բժշկական ծառայության հետ կապված բազմաթիվ խնդիրներին, որոնք տարիներ շարունակ լուծում չէին ստացել։ Այնուամենայնիվ, շփումները առանձին սպաների հետ երկար ժամանակ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո, հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին, պետք է ասեմ, որ ցավոք սրտի, կոռուպցիոն ռիսկերի դրսևորման հնարավորություն տվող ընթացակարգերը, մոտեցումները ԶՈւ-ում չվերացվեցին։ Մենք ժամանակին միշտ ասել ենք և հիմա էլ պնդում ենք, կոռուպցիան անվտանգության թիվ մեկ մարտահրավերն է․ պետք է արձանագրենք,  որ կոռուպցիոն մեխանիզմները շարունակաբար գործել են»,-ասաց Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ կարևոր է նաև զինվորական մասնագետների պատրաստման որակի հետ կապված հարցը․ «Հիշո՞ւմ եք՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնի քր․ գործը, որը մինչև հիմա շարունակվում է, և բոլորս էլ գիտենք, հատկապես ԶՈՒ ծառայողները գիտեն, թե ինչ որակի և բնույթի կրթություն է տրամադրում այդ հաստատությունը, որը սպաների պատրաստման հիմնական դարբնոցն է, արդյոք այդ ուղղությամբ անհրաժեշտ փոփոխություններ կատարվե՞լ են, ո՛չ, չեն կատարվել»։

 

Իրավապաշտանը նկատեց, որ տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և անգամ ԶՈՒ նկատմամբ պառլամենտական արդյունավետ վերահսկողությունը ձևավորված չի եղել և հիմա էլ չկա, այսինքն՝ այն խնդիրները, որոնք շարունակաբար գոյություն են ունեցել և որոնք չէին կարող երաշխավորել արդյունավետ զինվորական ծառայություն, որը կերաշխավորեն կոռոպցիոն ռիսկերի վերացումը կամ դրանց կանխումը, դրանք հիմա էլ կան։

 

Բանակը, Սաքունցի խոսքով, շատ մեծ ինստիտուտ է, և մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր էր ինչ-որ փոփոխություններ անել, բայց արդյոք արե՞լ են այդ քայլերը ԶՈւ-ն այս վիճակից դուրս բերելու, չեն արվել։

 

Այնուամենայնիվ, մոտեցումը արմատապես փոխելու դեպքում ավելի լավ հնարավոր կլիներ տիրապետել ԶՈՒ պաշտպանության վիճակին։ Սաքունցը հիշեցրեց, որ շատ էին այնպիսիք, որոնք լինելով բարձրաստիճան զինվորական սպաներ, նաև գործարարներ էին, մեծ հարստություն էին կուտակել, նրանք հիմա էլ կան, իսկ եթե գեներալները ներգրավված էին բիզնեսի մեջ, ապա դա անհամատեղելի էր պաշտպանության որակի բարձրացման խնդիրների լուծման հետ։ Կամ երբ խոսում են բանակի ԶՈւ արդյունավետության մասին, արդյոք ամեն ջանք ներդրվել էր, որ ԶՈՒ-ն չներքաշի քաղաքական զարգացումներ մեջ, նախորդ տարի բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը, որը ակնհայտ սահմանդրական նորմի խախտում էր, ԶՈՒ-ն կարող էր ներքաշվել քաղաքական զարգացումների մեջ, արդյոք իշխանությունները ջանք գործադրեցի՞ն այդ համակարգային խնդիրները լուծելու, կամ մարտի մեկին նրանց ներգրավվածությունը։ Եվ եթե նախկինները դժգոհում են, հենց նրանք էին այդ գործընթացը երաշխավորող գործոնները կիրառել, բայց ներկաները ինչ են արել, որ ԶՈՒ-ում փոխվի մոտեցում, ներկաները խոսում են կոռուպցիոն անվերահսկելի համակարգը քանդելու մասին, բայց դրա անարդյունավետությունն արձանագրվեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և սրա մասին չպետք է մոռանալ։

 

«Ի դեպ, այս առումով ուզում եմ հիշատակել իշխանությունների անպատասխանատվությունը, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակեցին․․․ այսինքն՝ զեկույցի չհրապակարելը սա հենց ԶՈւ-ն անվերահսկելի կառույց ընկալելու մոտեցման հիմնավորում է, որը հանդիսանում է նախկին իշխանության վարքագծի շարունակությունը։ Իմ նշած սկզբունքի վերականգնումն առավել քան կենսական անհրաժեշտություն է, այլապես անձերի փոփոխությամբ, ինչպես տեսանք, չի կարող հանգեցնել ԶՈւ-ում այն իրավիճակի արմատական փոփոխությանը, որը ձևավորվել է տարիների ընթացքում և կենսական անհրաժեշտություն կա ԶՈՒ-ի արմատական փոփոխության»,-հավելեց Սաքունցը։

 

Նա նկատեց՝ հիմա երբ ասում են, որ ԶՈՒ-ում վերակազմակերպման գործընթացներ են տեղի ունենում, հայտնի չէ, թե որն է ԶՈւ այն մոդելը կամ այն պատկերը, որին ձգտում ենք հասնել, որովհետև մասնակցային չէ այս գործընթացը։

 

1in.am

Դիտումներ՝ 60

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????