Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելուց հետո ահաբեկիչներին կոնֆլիկտի գոտում ներգրավելու գործողությունների կասեցման իրավասություն է ստանում

October 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։

 

Կոնվենցիան արգելում է վարձկանների հավաքագրումը, վերապատրաստումը, օգտագործումը և ֆինանսավորումը:

 

Դրան միացել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձնվեն։

 

Նկատենք, որ դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շատ կարևոր է համարում Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը, քանի որ միջազգային փաստաթղթերի, կոնվենցիաների վավերացումը նշանակում է, որ տվյալ երկիրը ընդունում է կոնվենցիայում ամրագրված մոտեցումները և պարտավորություն վերցնում կոնվենցիայով ամրագրված մոտեցումները կատարելու մասով, միաժամանակ նաև կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ներկայացնում է իր դիտարկումները:

 

«Այսինքն՝ եթե պետությունը կոնվենցիայի կողմ չէ, ապա չի կարող որպես պետություն այդ կոնվենցիայի իրականացման վերաբերյալ պահանջներ, խնդիրներ բարձրաձայնել։ Հաշվի առնելով ներկայումս այն փաստը, որ Ադրբեջանը ահաբեկիչներ, վարձկաններ է ներգրավում արցախյան պատերազմում՝ Հայաստանը պետք է արագ դառնա կոնվենցիայի կողմ, վավերացնի այդ կոնվենցիան, որպեսզի կարողանա այդ խնդիրները բարձրացնել, և որպեսզի դրանք ունենան իրավական ուժ։ Այսինքն՝ պետք է արագ կոնվենցիան վավերացնել, որպեսզի Հայաստանը, արդեն որպես կոնվենցիան վավերացրած պետություն, հարկ չունենա դիմելու մեկ այլ պետության, որ այդ՝ երրորդ պետությունը բարձրացնի հարցը։ Միջազգային ահաբեկիչներին կոնֆլիկտի գոտում ներգրավելու ադրբեջանական և թուրքական ռեժիմների գործողությունների կասեցման, դրանց դեմ փաստարկներ ներկայացնելու իրավասություն է  ստանում Հայաստանը ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան վավերացնելուց հետո»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Մեր հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար, որը հանդիսանում է  կոնվենցիային միացած պետություն, սակայն այս օրերին ակտիվորեն վարձկաններ ու ահաբեկիչներ է ներգրավում արցախյան պատերազմում, Սաքունցը պատասխանեց. «Հայաստանը կոնկրետ փաստերով բարձրացնում է, որ Ադրբեջանը, լինելով կոնվենցիային միացած պետություն, չի կատարում իր պարտավորությունները, և որպես կոնվենցիայի նորմերը չկատարող պետություն նրա նկատմամբ պահանջներ են ներկայացվում, որը անխուսափելիորեն Ադրբեջանի համար կունենա նաև հետևանքներ»։

 

1in.am

Դիտումներ՝ 212

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????