Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարանի դահլիճում վկային վիրավորելու համար հայտնվել է պատասխանողի կարգավիճակում, բայց դատարան չի ներկայանում

October 5, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Երեկ՝ 2018 թ. հոկտեմբերի 4-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քրիստինե Մխիթարյանի հայցի քննությունը, որով նա փոխհատուցում է պահանջում փաստաբան Արտակ Ոսկանյանից դատարանի դահլիճում իրեն վիրավորելու և զրպարտելու համար:

 

Միջադեպը տեղի է ունեցել 2017 թ. նոյեմբերի 27-ին, երբ Քրիստինե Մխիթարյանը մեկ այլ գործով վկայի կարգավիճակով հարցաքննվելիս է եղել դատարանում, իսկ փաստաբան Արտակ Ոսկանյանը ներգրավված է եղել որպես պաշտպան և հարցեր է ուղղել վկային:

 

Երեկ կայացած դատական նիստին պատասխանող Արտակ Ոսկանյանը կրկին դատարան չէր ներկայացել. դատարանի տեղեկություններով՝ նա դատական նիստի մասին ծանուցումը ստացել է դեռևս 2018թ. հուլիսին, բայց չի ներկայացել դատարան և ոչ էլ դիմել է նիստը հետաձգելու հարցով:

 

Դատական նիստին մասնակցում էին հայցվոր Քրիստինե Մխիթարյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:

 

Վերջինս ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան և քանի որ Արտակ Ոսկանյանը իր հայցադիմումի պատասխանում նշել էր, որ իրեն անհասկանալի է՝ ինչն է վիրավորանք ու զրպարտություն համարել հայցվորը, Արայիկ Զալյանը դրա շուրջ հստակեցումներ արեց: Արտակ Ոսկանյանի հնչեցրած արտահայտության շուրջ, որը հայցվորը վիրավորանք է համարել, Ա. Զալյանը ներկայացրեց նաև բառարաններից քաղվածքներ: Դատարանն առաջարկեց հայցադիմումի հստակեցումները գրավոր ներկայացնել և դրա համար հայցվորի ներկայացուցչին 20 րոպե ժամանակ տրամադրեց:

 

Հստակեցումները գրավոր ձևով ստանալուց հետո դատարանը անհրաժեշտ համարեց պատասխանողին հնարավորություն տալ դրանց ծանոթանալու: Արայիկ Զալյանը ևս համակարծիք էր:

 

Դատական նիստը հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց 2018թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

 

Նշենք, որ դատարանն արգելեց լուսանկարել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ դրա համար անհրաժեշտ է հարցնել բոլոր կողմերի կարծիքը, իսկ պատասխանողը դատարան չի ներկայացել, և նրա կարծիքն իմանալ հնարավոր չէ:

 

Դիտումներ՝ 1869

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????