Հայաստանի ու Արցախի իշխանությունների այսօրվա գործողությունների օրակարգի հիմնական հարցերից է պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկած եւ անհետ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց խնդիրների հրատապ լուծումը:
Գերիների եւ անհետ կորածների հարցի լուծումը նախանշված է նաեւ եռակողմ հայտարարությամբ, սակայն հստակ ժամկետներ նշված չեն: Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը, նրանց նկատմամբ հարուցում հիմնազուրկ քրեական գործեր: Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմն այդ թիվը չի հաստատում։
Քննարկմանը մասնակցում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱՎ խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը