Հարյուրավոր ակադեմիկոսներ, քաղհասարակության խմբեր և բիզնես ղեկավարներ կոչ են անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային վերջ տալ անանուն կեղծ ընկերություններին:
2020 թվականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, մարդու իրավունքներով, աղքատության, և բիզնեսի օրինավորության հարցերով զբաղվող մի խումբ առաջատար տնտեսագետներ, արհմիություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կոչ են արել վերջ դնել անանուն ընկերությունների չարաշահմանը:
Դրանից հետո 120 երկրներից ավեի քան 700 ստորագրողներ միացել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ կոռուպցիայի դեմ հատուկ նստաշրջանին՝ UNGASS 2021-ին ուղղված՝ երկրներին իրական սեփականատերերի կենտրոնացված հանրային գրանցամատյան ստեղծել պարտավորեցնելու վերաբերյալ կոչին:
Հայտարարությանը միացել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։
Հայտարարությունն ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ է