Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Պետական կառավարման համակարգին անհրաժեշտ է ժողովրդավարական ռեստարտ». Արթուր Սաքունց

March 8, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը գրում է.

 

«Անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ, և ընդհանրապես անվտանգության հանդեպ հակառակորդի զինված ուժի ցուցադրումը զորավարժությունների, տեղաշարժերի կամ որևէ այլ դրսևորումներով, սպառնալիք է պետության և նրան քաղաքացիների անվտանգության հանդեպ։

 

ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ ջանքեր գործադրի միջազգային իրավունքի բոլոր նորմերի գործադրման ուղղությամբ՝ միջազգային կառույցներին ներգրավելով։

 

Ի վերջո այլևս անվիճելի է, որը ցույց տվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որ ռուս-թուրքական համագործակցությունը անգործունակ է դարձրել, չեզոքացրել է, ի չիք է դարձրել ՀՀ-ի անվտանգության մինչ այժմ գոյություն ունեցող համակարգերը։

 

Ի վերջո պետք է այլևս համոզմունք լինի, որ ՀՀ -ի և նրա քաղաքացիների անվտանգությունը կարող է երաշխավորված լինել պետությունը և նրա քաղաքացիներին պատանդի վիճակում պահող եռակողմ համաձայնագրի շրջանակներից դուրս։

 

Պետք է անհապաղ, ամենօրյա, ամենժամյա աշխատանք տանել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի անդամ մյուս պետությունների հետ, միջազգային կառույցների հետ, ՀՀ-ի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման միջազգային բաղադրիչների ապահովման ուղղությամբ, զուգահեռաբար դուրս գալ ստեղծված ճահճից և անհապաղ նախաձեռնել զինված ուժերի վերականգնման, վերակառուցման աշխատանքներին՝ դուրս գալով զինված ուժերի այլևս իրեն սպառած խորհրդային և հետխորհրդային անարդյունավետ, հակամարդկային հայեցակարգից։

 

Իրար հետևից ծագող հրդեհները մեկ առ մեկ հանգցնելու մոտեցումը ուղղակի ոչ միայն անարդյունավետ է, այլև ավելի հյուծող ու հիասթափեցնող, հայեցակարգի բացակայությունը հանգեցնում է անորոշության, անհստակության և անկանխատեսելիության։

 

Եվ ընդհանրապես պետական կառավարման համակարգին անհրաժեշտ է ժողովրդավարական ռեստարտ»։

views: 146

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color