Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջանի ատելության, թշնամանքի քաղաքականությունը երկարաժամկետ հաջողություն չի կարող ունենալ․ Սաքունց

March 10, 2021

Տեսադարան

Ատելության ու թշնամանքի վրա հիմնված քաղաքականությունը գուցեև կարճաժամկետ արդյունքներ և հաջողություններ ունենալու հնարավորություններ տա՝ տարածքների գրավման առումով, բայց որևէ երկրի երբևէ երկարաժամկետ հաջողություններ չի բերել: Այս մասին «Քսենոֆոբիան՝ Ադրբեջանում. գեներացվող ատելություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Քսենոֆոբիայով՝ այլատյացությամբ զբաղվող երկրները խնդիրներ ու դժբախտություններ են առաջ բերում հարևան երկրներում, սակայն դա ի վերջո  անխուսափելիորեն հանգեցնելու է այդ երկրներում տիրող ռեժիմների պարտությանն ու կործանմանը»,- նշեց Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով՝ ատելությանն ատելությամբ չպետք է պատասխանել. «Դա ամենաանհեռանկարային ու դատապարտված տարբերակն է, պետք է պայքարել քաղաքակիրթ տարբերակներով և երկարաժամկետ տեսլական պետք է ունենանք, պետք է ձևավորվեն ու զարգանան պետական կառույցները»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Դիտումներ՝ 86

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????