Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ գանգատի շրջանակում ընդունել է, որ կալանքի բավարար հիմքեր չեն եղել, և առաջարկել է վնասի փոխհատուցում

March 22, 2021

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Նորություններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի արդյունքնում սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Խանդամիրյանը, որ մինչև դատարանի վճիռը կալանքի տակ էր պահվել, 2020 թ․ մայիսին ՀՀ Կառավարությունից ստացավ 2300 եվրո փոխհատուցում։

 

Վ․ Խանդամիրյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել էր դեռևս 2017 թ․-ից և միջնորդել դատարանին ավելի մեղմ խափանման միջոց կիրառել։ Սակայն ինչպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերադաս դատարանները կալանքի որոշումն անփոփոխ էին թողել։

 

Դեռևս վերաքննիչ բողոքում Արայիկ Զալյանը նշել էր, որ բացի նրանից, որ Վ. Խանդամիրյանին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունն ապացուցող հանգամանք քրեական գործում առկա չէ, առկա չեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված հիմքերը, որոնք անհրաժեշտ են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելու համար: Վ. Խանդամիրյանը չի խուսափել քննությունից. նախ ոստիկանություն է ներկայացել ինքնակամ, ապա ոստիկանության կանչով, որից հետո էլ ձերբակալվել է: Կալանքի մասին որոշում կայացնելիս դատարանը հաշվի չէր առել ինչպես նրա անձը բնութագրող հանգամանքները, այնպես էլ կնոջ և երկու մանկահասակ երեխաների՝ իր խնամքին լինելու հանգամանքը, ընտանիքի կենցաղային պայմանները:

 

Խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ևս անհիմն էր մերժվել, ինչը թույլ էր տալիս պնդելու, որ դատարանը կամայական որոշումներ է կայացնում։

 

Արայիկ Զալյանը 2018-ին Եվրոպական դատարան էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 6-րդ հոդվածների (Արդար դատաքննության իրավունք) խախտման հիմքով։

 

ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացրել և ստացել էր ՀՀ Կառավարության առաջարկը՝ հաշտությամբ լուծելու մասին։ ՀՀ Կառավարությունն ընդունել էր, որ խախտել է Վ․ Խանդամիրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և առաջարկել էր պատճառված վնասը փոխհատուցել 2300 եվրոյի չափով։ Դիմումատուն 2020 թ․ մայիսին ընդունել էր առաջարկը և արդեն ստացել է փոխհատուցումը։

 

Հատկանշական է, որ ՀՀ Կառավարությունն ընդունել էր, որ Վ․ Խանդամիրյանի նկատմամբ կալանք կիրառելը բավարար չափով հիմնավորված չի եղել, և դրանով խախտվել են նրա իրավունքները։ Խափանման միջոց կալանքի համատարած կիրառումը հատուկ է ՀՀ դատական համակարգին․ անգամ այն դեպքում, երբ հնարավոր է կիրառել խափանման այլ՝ ավելի մեղմ միջոց, միևնույնն է՝ դատարանները առաջնորդվում են արդեն ընդունված արատավոր պրակտիկայով և կալանք կիրառում։

 

Այս որոշումը առանցքային նշանակություն ունի այս պրակտիկան վերացնելու հարցում։ Կարևոր է նաև, որ Վ․ Խանդամիրյանի իրավունքների խախտումն ընդունել է Կառավարությունը, և հարցը լուծվել է հաշտությամբ, ոչ թե՝ ՄԻԵԴ-ն է պարտավորեցրել վճարել փոխհատուցումը։

Դիտումներ՝ 645

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????