Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչպես է որոշվում և ով է որոշում, թե որ տեղեկատվությունն է համարվում ծառայողական կամ պետական գաղտնիք

March 30, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ.-ի մարտի 28-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ԶՈՒ զինծառայողների, ՊՆ և ԳՇ անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 անձ։ «Հաշվի առնելով այն, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր զորքերի և մոբիլիզիացիոն մարդկային զանգվածային ռեսուրսների տեղաշարժ, որոշ ժամանակ ունեցանք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունակական աշխատանքի արդյունքում կարողացանք երկու ամսվա ընթացքում այդ թվերը խիստ կրճատել։ Ներկայումս  կորոնավիրուսով վարակման 150 դեպք ունենք»,- մանրամասնել է  Սահակ Օհանյանը։ Նա միաժամանակ նշել է, որ հիվանդների վիճակը ծանր չէ, իսկ ամբողջ համավարակի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 10 դեպք։

 

2020 թ. հուլիսի 27-ին ՀՔԱՎ-ը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն տեղեկատվական հարցումով՝ կորոնավիրուսով վարակված զինծառայողների, հիվանդության հետևանքով մահացության դեպքերի, ստացիոնար պամաններում բուժում ստացող և ինքնամեկուսացման մեջ գտնվող զինծառայողների ընդհանուր թվի վերաբերյալ: 

 

2020 թ. օգոստոսի 19-ի գրությամբ  ՀՀ ՊՆ-ը մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին և ՀՀ ՊՆ 09.07.2015 թ. N 9-Ն հրամանով հաստատված ցանկի 10 (Տեղեկություններ կապի և ԱԿՀ անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի մասին), 17 (Պատերազմի ժամանակահատվածում զորամիավորումների, միավորումների, զորամասերի ցանկ) և 20 (Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ) բաժինների պահանջներին, գտնելով, որ նշված հիմքերով պահանջվող տեղեկությունը պարունակում է պետական և ծառայողական գաղտնիք:

 

Ինչպես տեսնում ենք, Կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվությունը չէր վերաբերում պատերազմի ժամանակահատվածում զորամիավորումների, միավորումների, զորամասերի ցանկին, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ տեղեկություններին, առավել եւս՝ կապի և ԱԿՀ անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի մասին տեղեկություններին: Այդուանդերձ, պաշտպանական գերատեսչությունը, հղում անելով վերոնշյալ կետերին, մերժել էր տեղեկատվության տրամադրումը: Իսկ վերջերս գաղտնիության հիմքով մերժված տեղեկատվությունը հրապարակայնացվում է  ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետի կողմից: 

 

Այս մոտեցումը անհասկանալի է եւ չի բխում ժողովրդավարական պետությանը բնորոշ հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքներից, ինչպես նաև կառավարման մարմնի վարքագծի կանխատեսելիության սկզբունքից, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներից:   

 

Հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2020 թ. մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելմամբ պայմանավորված ՀՀ Կառավարության՝ 2020 թ. մարտի 16-ի որոշմամբ հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախազորակոչային պատրաստության միջոցառումների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության իրականացման, վարակից վերջիններիս պաշտպանվելու պայմանների և անվտանգության վերաբերյալ: 

 

2020 թ. ապրիլի 9-ի ՀՀ ՊՆ պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ՊՆ բոլոր տարածքային տորաբաժանումներում 2020 թ. մարտի 1-ից դադարեցվել է քաղաքացիների զինվորական հաշվառման  և 2020 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների նպատակով քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննություն իրականացնելու համար գործող բժշկական հանձնաժողովի աշխատանքը՝ հաշվի առնելով  կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները: 

 

ՀՀ ՊՆ-ն միաժամանակ հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր ստորաբաժանումներին կարգադրվել է զորակոչիկներին՝ հետազոտություններ անցնելու համար ամբուլատոր - պոլիկլինիկական հաստատություն ներկայանալու օրվա և ժամի մասին հայտնել հեռախոսային ծանուցման միջոցով: Պատասխան գրությամբ նաև հավելվել է, որ ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումները, ըստ գործառույթից բխող անհրաժեշտության, ապահովվում են համապատասխան պաշտպանիչ պարագաներով:

 

Այնուամենայնիվ, զորակոչի վերսկսման ընթացքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել, զորակոչիկների բուժզննության ժամանակ գոյացել են հերթեր, զորակոչիկները զինկոմիսարիատներում գտնվել են առանց պաշտպանիչ միջոցների, իսկ բժիշկների սենյակներում միաժամանակ գտնվել են մինչեւ 10 եւ ավելի հոգի:

 

Բացի դրանից՝ քանի որ ահազանգեր էինք ստացել, որ մինչ արտակարգ դրության հայտարարումը դադարեցվել էր պայմանագրային զինծառայություն անցնելու համար հոսպիտալներ ուղեգրված քաղաքացիների բուժզննությունը, դիմել էինք նաեւ պարզաբանելու համար, թե ինչպես է իրականացվում նրանց բուժզննությունը:

 

Ըստ ՀՀ ՊՆ նույն գրությամբ հայտնած տեղեկատվության՝ ԶՈւ անձնակազմի շրջանում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման նպատակով արգելվել է ռազմաբժշկական հաստատությունների (հոսպիտալների) կողմից քաղաքացիների սպասարկումը:  

Դիտումներ՝ 310

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????