Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անհեթեթություն է քառօրյա պատերազմի զեկույցը հանրությունից գաղտնի պահելը».Արմինե Սադիկյան

May 12, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակումն անհեթեթություն է եւ կարող է վատ նախադեպերի հիմք դառնալ: Forrights-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, որը քառօրյա պատերազմի պատճառների մասին զեկույց է հեղինակել: 

 

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն ի պաշտոնե ղեկավարել է նաեւ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերը, հայտարարել էր՝ զեկույցը չի հրապարակվելու, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք:

 

«Պետական գաղտնիք ասվածը հստակ սահմանում ունի: Զեկույցում արծածված բոլոր հարցերը չէին կարող լինել պետական գաղտնիք, անհեթեթություն է այդ զեկույցը հանրությունից գաղտնի պահել»,- ասում է Արմինե Սադիկյանը:

 

Արմինե Սադիկյանը շեշտում է՝ շատ կարեւոր է հասկանալ, թե այսքան ժամանակ ինչ հարցերի է ուշադրություն դարձրել մեկ տարի աշխատող քննիչ հանձնաժողովը: Փորձագետն ասում է՝ սպառազինության, սննդի մատակարարման, բուժօգնութան, սոցիալական արդարության եւ այլ խնդիրներ են եղել պատերազմի ժամանակ:

 

«Մենք այս հարցերի մասին տեղյակ ենք եղել, իսկ քննիչ հանձնաժողովը պետք է պարզեր, թե այս խնդիրներն ինչ հետեւանքերի բերեցին, այդ հետեւանքերի մեղավորները ովքեր են, արդյո՞ք այդ անձիք պատասխանատվության ենթարկվեցինթ, թե՝ ոչ: Ամենակարեւորն էլ այն է, թե այդ խնդիրները բացահայտելուց հետո ինչ լուծումներ տրվեցին, որպեսզի նման խնդիրները չկրկնվեին»,- ասաց նա:

 

Արմինե Սադիկյանը ռիսկեր պարունակող մեկ այլ խնդրի մասին է բարձրաձայնում: Նա ընդգծում է՝ շատ կարեւոր է իմանալ, թե հինգ տարի առաջ բանակն ինչ խնդիրներ է ունեցել, որքանով են դրանք լուծվել եւ ինչպիսի ազդեցություն են ունեցել վերջին պատերազմի ելքերի վրա:

 

«Մենք ունեցանք 44 օրյա պատերազմ եւ եթե ապրիլյան քառօրյա պատերազմի խնդիրները հայտնի լինեին, ապա կկանխվեին այս վերջին պատերազմի ժամանակ: Շատ վատ է, որ նույնիսկ, ասում են հատվածային են ներկայացնելու զեկույցը: Հատվածային ներկայացնելը խնդիր չի լուծում, այդ զեկույցը պետք է բաց լինի հանրության համար, իհարկե, պետական գաղտնիք կարող է լինել, ոչ մեկ չի պնդում, որ այդ հատվածները պետք է հրապարակեն, բայց պետք է քայլեր ձեռնարկել, որ այն դառնա հանրության զեկույցը: Այս քննիչ հանձնաժողովի իմաստը եղել է հաշվետվություն հանրության առջեւ»,- ասաց նա:

 

Քննարկումներ կան, որ արտահերթ ընտրություններից հետո պետք է ստեղծվի մեկ այլ հանձնաժողով, որը կուսումնասիրի 44 օրյա պատերազմի պատճառները: Արմինե Սադիկյանն ասում է, որ եթե քառօրյա պատերազմի հանգմանքները չբացահայտվեն, ապա սա կարող է լինել վատ նախադեպ, որ սրան հաջորդող մյուս զեկույցները եւս գաղտնի կպահվեն հանրությունից:

 

«Սա շատ վատ նախադեպ է, եթե հանկարծ որոշվի, որ մեկ այլ հանձնաժողով է ստեղծվում 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար, ապա շատ վատ նախադեպ է, որ դա էլ կարող է այս ճակատագրին արժանանալ»,- ասաց նա:

 

Արմինե Սադիկյանն ընդգծեց, որ բանակում մի շարք խնդիրներ կան կոռուպցիայի, սպառազինության, առաջին բուժօգնության, սոցալական արդարության եւ այլնի հետ: «Մեր զեկույցները ցույց են տալիս, որ հիմնականում սոցիալապես անապահով խավի երեխաներն են հայտնվում բանակում: Այդ խնդիրների հետեւանքերը պետք է բացահայտվեն, որոնք են պատճառները, որ մենք ունեցանք պատերազմ»,- եզրափակեց նա:

 

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի փակ նիստում քննարկվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նիստի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը 1 ժամանոց ելույթով ներկայացրել է զեկույցի հիմնական հատվածները․

 

«ԱԺ նախագահն առաջարկել է ելույթի ոչ գաղտնի դրվագները դրվեն, որը պարունակում է որոշակի ծաղկաքաղ զեկույցից։ Այս պահին ես վստահ չեմ՝ դրանք որ մասերին կառնչվեն, բայց այդպիսի առաջարկ ԱԺ նախագահի կողմից հնչեցվել է և մենք առաջիկա 2-3 օրերի ընթացքում, եթե գտնենք այդպիսի կտորներ, անպայման կփորձենք հանրայնացնել։ Հանրությունից պետք է չպահվի»,- նշել էր Անդրանիկ Քոչարյանը, բայց դեռ որեւէ հատված այդ զեկույցից չի հրապարակվել։

 

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019-ին։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել էին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանն, իսկ Յուրի Խաչատուրովը, որը պատերազմից ժամանակ Գլխավոր շտաբի պետն էր չներկայացավ հանձնաժողով:

 

forrights.am

Դիտումներ՝ 154

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????