Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կարելի է ասել` երեխաներիս ոչ թե հանձնել էին, այլ` «գողացել»․ Դատարանի վճռով վերականգնվեցին մոր ծնողական իրավունքները

August 31, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2021 թ.-ի հունիսի 4-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Զարա Մարտիրոսյանի դիմումը՝ վերականգնելով նրա ծնողական իրավունքները իր երեխաների նկատմամբ:

 

2020 թ․-ի հունվարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Զարա Մարտիրոսյանը իր և իր երեխաների իրավունքների պաշտպանության հարցով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը և Նուշիկ Տեր-Մովսիսյանը ստանձնել էին Զարա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։

 

Դեռևս 2015 թ.-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի եզրակացությամբ` Զարա Մարտիրոսյանի երեխաներից չորսը առանց իր իմացության և համաձայնության տեղափոխվել են Վանաձորի մանկատուն․ «Ամուսինս ծանր հիվանդ էր, հոգեմետ դեղեր էր խմում, որոնց ազդեցության տակ էլ նրան ստորագրել են տվել մանկատուն տեղափոխելու թուղթը՝ ասելով՝ իբրև երեխաներին մեկ շաբաթով խնամքի  կենտրոն են տանում, ինձ էլ խաբում, ասում են, թե ամուսինս է հանձնել»։

 

Այնուհետև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ․-ին մանկատան հայցադիմումի հիման վրա վճռել էր սահմանափակել Զարա Մարտիրոսյանի ծնողական իրավունքները, իսկ 2017 թ․-ին՝ զրկել նրան այդ իրավունքներից:

 

Չնայած ծնողական իրավունքներից զրկված լինելուն` պարբերաբար այցելել է երեխաներին, փորձել հարաբերությունները վերականգնել, ինչպես նաև գրանցվել է Վանաձոր քաղաքի զբաղվածության կենտրոնում, ավագ որդու հետ մշտապես աշխատել է, բարելավել է բնակարանային պայմանները՝ նպատակ ունենալով վերականգնել ծնողական կարգավիճակը և իր մոտ վերադարձնել երեխաներին․ այսպես, մշտապես կապ է պահպանել փոքր երեխաների հետ, ովքեր հանձնվել էին խնամատար ընտանիքի։ Համավարակով պայմանավորված այցելություններն արգելված են եղել, սակայն հեռախոսազանգեր է ունեցել նրանց հետ, իսկ այն երեխաներին, ովքեր բնակվում են առանձին, մշտապես նյութական օգնություն է ցուցաբերել:

 

ՀՔԱՎ աջակցությամբ Զարա Մարտիրոսյանը դիմել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերականգնելու իր ծնողական իրավունքները` հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 62-րդ հոդվածը, որը նախատեսում է ծնողական իրավունքների վերականգման կարգը, մասնավորապես սահմանում է, որ «․․․ ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը»: 

 

Դատարանը 2021 թ․ հունիսի 4-ին վճռել է բավարարել Զարա Մարտիրոսյանի՝ ծնողական իրավունքները վերականգնելու մասին դիմումը՝ հաշվի առնելով, որ ընտանիքում առկա բարդ վիճակը չպետք է հանգեցներ ծնողների և երեխաների միջև կապի խզմանը, իսկ երեխային պետության խնամքին վերցնելը պետք է դիտարկվեր որպես ժամանակավոր միջոց․ տվյալ դեպքում  Զարա Մարտիրոսյանը ամբողջովին տրվել էր իր ծնողական կարգավիճակը վերականգնելու գործընթացին` այսպիսով փոխելով  իր վարքագիծը, կենսաձևը և երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը՝ երեխաների հետ վերամիավորվելու համար։ Դրա հետ միաժամանակ, Դատարանը անհրաժեշտ է համարել, «հույսի իրավունքով» պայմանավորված, Զարա Մարտիրոսյանին հնարավորություն ընձեռել վերականգնել երեխաների հետ հայ ծնողին, հայ մորը բնորոշ այն զգացմունքային կապը, որը անհրաժեշտ է երեխաների հետագա հուզական և հոգեկան առողջ զարգացման, նորմալ ընտանեկան միջավայր ստեղծելու համար։

 

Զարա Մարտիրոսյանի խոսքերով՝ միայն ՀՔԱՎ աջակցության շնորհիվ է կարողացել վերականգնել իր ծնողական իրավունքները․ «կարելի է ասել` երեխաներիս ոչ թե հանձնել էին, այլ՝ «գողացել»:

 

Այսպիսով՝ չնայած նրան, որ ընտանիքում ստեղծված բարդ իրավիճակը կարող է հանգեցնել երեխաներին պետության խնամքին հանձնելուն` ելնելով երեխայի գերակա շահից, այնուամենայնիվ, կենսաբանական ծնողների և երեխաների վերամիավորումը դրական ազդեցություն է թողնում երեխայի հոգեկերտվածքի վրա, հատկապես այն դեպքում, երբ փոխվում են հանգամանքները և ծնողները բավարար ուշադրությամբ են մոտենում երեխաների դաստիարակության հարցին, ինչի արդյունքում դատարանի կայացրած որոշումները պետք է փոփոխվեն՝ կապված երեխաների խնամքի հետ, քանի որ երեխաների և ծնողների համատեղ կյանքը առանցքային կարևորություն ունի այդ գործում։

 

Դիտումներ՝ 123

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????