Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ
Հաստիքի անվանումը՝
Իրավաբան (Իրավական վերլուծություններ՝ աշխատանքային իրավունքների ոլորտում)
Հիմնական պարտականությունները՝
Իրավախորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրների վերաբերյալ վերլուծությունների կատարում և առաջարկությունների ներկայացում
Աշխատանքային օրենսդրության կատարելագործման և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակում։
Աշխատանքային իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի և ուսումնասիրությունների պատրաստում
Կազմակերպության կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասնակցություն
Ծրագրային հաշվետվությունների ներկայացում (ըստ պահանջի)
Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջներ՝
☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն
☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային իրավունքների բնագավառում փորձառությունը կդիտվի որպես առավելություն)
☑️Վերլուծական հմտություններ
☑️Համակարգչային հմտություններ
☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
☑️Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում
☑️Պատրաստակամություն՝ պաշտպանելու քաղաքացիների աշխատանքային իրավունքները,
☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
☑️Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
📍Աշխատավայր՝ ք. Երևան, Արգիշտի 7/4 կամ ք․Վանաձոր Տիգրան Մեծ 59
⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30
📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավախորհրդատու - Աշխատանքային իրավունքներ», մինչև 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ը:
☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: