Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Խայտառակ պարտությունը ծանր փորձություն էր՝ կախումը Կրեմլից մեծացավ․ ՀՀ-ն պիտի գործակցի ժողովրդավարական պետությունների հետ․ Արթուր Սաքունց

January 1, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor TV–ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

-Պարո՛ն Սաքունց, ամփոփենք 2021-ը. Ձեր դիտանկյունից՝ Հայաստանն արդյո՞ք ունեցավ առաջընթաց ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության սկզբունքների առումով, թե՞ 2021-ը հետընթացի տարի էր: Օրինակ՝ ընդդիմությունն անգամ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի կառավարման հետ է համեմատում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը՝ վկայակոչելով, որ բռնաճնշումներ եղան հատկապես համայնքապետերի նկատմամբ: Իշխանությունները հակադարձում են՝ նշելով, որ իրենք ընտրել են ժողովրդավարության ուղին, կայացնում են ինստիտուտներ, և որ Հայաստանը երբեք այսքան ազատ չի եղել: Ո՞րն է Ձեր գնահատականը:

 

-Դժվար է այդ ամբողջն ամփոփել․․․ Մի քանի նկատառում նշեմ. հղում եք կատարում ԱԺ-ում ներկայացված ընդդիմության գնահատականներին, ես զերծ կմնայի այդ գնահատականերից, որովհետև ժողովրդավարությունը և այդ նորաբույծ ընդդիմությունը, որը ժամանակին երկար տարիներ իշխանություն է եղել, իրարից շատ հեռու հասկացություններ են, այսինքն՝ ով-ով, բայց հաստատ իրենք չէ, որ ժողովրդավարության մասին որևէ գաղափար ասեն կամ գնահատական պետք է տան: -Իսկ իշխանությունը տեղիք չի՞ տալիս, որ նրանք այդ գնահատականն են տալիս: -Իշխանության վարքագծի և, ընդհանրապես, 2021-ի հետ կապված քաղհասարակության հարցադրումները բոլորովին այլ են: Նախ՝ արձանագրենք, որ 2021-ը հետպատերազմյան ժամանակաշրջան էր, և կար մտավախություն, որ պատերազմի հետևանքներն իրենց ազդեցություն,ը կունենա և՛ քաղաքականության, և՛ ընդհանրապես մթնոլորտի վրա: Հիշեցնեմ, որ առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, երբ հրադարար կնքվեց 1994թ. մայիսի 12-ին, հետպատերազմական ժամանակաշրջանը բոլորովին գոհացուցիչ չէր, հիշենք՝ փակվեցին կուսակցություններ, լրատվամիջոցներ, այսինքն՝ իրադարձությունները ժողովրդավարության տեսանկյունից հետընթաց ապրեցին:

 

-Իսկ ա՞յս պարագայում:

 

-Ես նախորդ հետպատերազմյան իրավիճակն եմ հիշեցնում, քանի որ, ցավոք, մենք հետպատերազմական շրջանում զարգացումների առումով ունեցել ենք ոչ դրական ավանդույթ և պատմություն, և այդ մտավախությունը հիմա էլ կար: Իհարկե, այն ժամանակ այլ էր, քանի որ հաղթողի մտածողություն կար, իսկ հիմա պարտվածի հոգեվիճակում ենք… Մեծ առումով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք գնահատել ենք ազատ և արդար, այսինքն՝ ընտրական ինստիտուտի առումով մենք առաջին փորձությունը հաղթահարեցինք:

 

-Դա ծա՞նր փորձություն էր ժողովրդավարության իմաստով:

 

-Իհարկե՛: Պատերազմը, խայտառակ պարտությունը և դրա հետևանքները՝ գերիներ, անհետ կորածներ, տեղահանվածներ և փախստականներ, որոնք, ցավոք, դեռ մինչև հիմա որպես այդպիսին չեն ճանաչվել, նաև անկախության իրական աստիճանի նվազումը և կախվածության մեծացումը, հատկապես՝ Կրեմլից, որի հետևանքները տեսնում ենք, այս ամենը պետք է որ ազդեին, բայց շնորհիվ ՀՀ քաղաքացիների և, ըստ էության, նաև ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, չնայած իրենց տարբեր գաղափարախոսություններին, շարժառիթներին ու շահերին, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները կայացան ազատ և արդար ընտրությունների չափանիշներին համապատասխան: Կրկնում եմ՝ սա միայն իշխանության շնորհքը չէր: Եվ հիմա ձևավորման տեսակետից ունենք լեգիտիմ խորհրդարան. սա ինքնիշխանության և անկախության կարևոր երաշխիք է, բայց ժողովրդավարությունը ոչ միայն ձևական կողմ ունի, այլ նաև բովանդակային կողմ: Բովանդակային առումով ակնհայտ նահանջ կա, որովհետև ՏԻՄ ընտրությունների երեք փուլերի ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործումից զերծ չմնացին, կապ չունի՝ իշխանություն, թե տեղական մակարդակով այլ քաղաքական ուժեր, որոնք ներկայացված էին ՏԻՄ-երում:

 

-Ինչո՞վ է դա բացատրվում:

 

-Դրա վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն չկա: Ռևանշը, որն անթաքույց տեսանք նոյեմբերի 9-ից հետո, ուղեկցվում էր բռնության մշակույթի հրահրմամբ, որը փորձում էին կիրառել որպես իշխանությունը վերցնելու մեթոդ, տրամաբանորեն ավարտվեց ընտրություններով, բայց այն ակնկալիքները, որ պատերազմում պարտություն կրած քաղաքական ուժը պետք է պարտվեր, չիրականացան… Հաղթող քաղաքական ուժի «պողպատե մանդատի» տրամաբանությունը նյութական առումով ՏԻՄ ընտրությունների ընթացքում դրսևորվեց բացասական առումով: ՏԻՄ ընտրություններից և ավագանիների ձևավորումից հետո այն գործընթացները, որ նպատակ ունեին վերախմբագրել քվեարկության արդյունքները, որևէ կերպ չեն տեղավորվում ժողովրդավարության մեջ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


views: 58

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color