Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը

November 14, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը զորակոչիկ Ա. Գ.-ի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ա. Գ.-ի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:

 

2015թ. տեսողության խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացած, ապա 1 տարի անց զինծառայությանը պիտանի ճանաչված զորակոչիկ Ա. Գ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ կրկին ԿԲՀ նիստին ներկայացվելուց հետո 2017թ. հուլիսի 31-ին զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել: Սակայն այդ որոշումն էլ կայացվել է զորակոչիկի բժշկական փաստաթղթերը միակողմանիորեն գնահատելու արդյունքում՝ որոշման հիմքում դրել է ախտորոշման մի մասը, իսկ տեսողության սրության աստիճանը, չնայած նրան, որ արձանագրվել է՝ հաշվի չի առնվել: Տեսողության սրության աստիճանը հիմք ընդունելու դեպքում Ա. Գ.-ն պետք է փորձաքննվեր ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ թե 85բ, այլ 85ա կետով և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվեր՝ ազատվելով զինվորական ծառայությունից:

 

ՀՀ Վարչական դատարանն էլ այս փաստն անտեսել է և որոշման դեմ բերված բողոքը 2017թ. դեկտեմբերի 20-ին մերժել: Իր որոշմամբ Վարչական դատարանը խեղաթյուրել է փաստերը՝ նշելով, թե Կենտրոնական բժշկական հանձնաժողովը արձանագրել է միայն ախտորոշումը, այնինչ ԿԲՀ-ն արձանագրել էր և ախտորոշումը, և տեսողության սրության աստիճանը, բայց հիմնվել էր միայն առաջինի վրա: Կենտրոնական բժշկական հանձնաժողովը գնահատել է միայն բժշկական փաստաթղթերը և լրացուցիչ հետազոտություն չի իրականացրել, նույնն է արել նաև Վարչական դատարանը՝ սեփական նախաձեռնությամբ փաստեր և տեղեկություններ ձեռք բերելու իրավասություն ունենալով հանդերձ:

 

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2018թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ այդ մասով բողոքաբերի պնդումը հիմնավոր է համարել և նշել, որ վարչական դատարանը կաշկանդված չի եղել սեփական նախաձեռնությամբ ստուգիչ հետազոտությունների ուղեգրելու, բայց չի արել: Վերաքննիչը հաստատված է համարել նաև այն, որ Ա. Գ.-ի տեսողության սրության աստիճանը Հրամանի 85բ կետին չի համապատասխանում. դա են վկայում նաև Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում անցկացված հետազոտության արդյունքները: Վերոնշյալի հիման վրա ԿԲՀ 2017թ. հուլիսի 31-ի որոշումն անվավեր է ճանաչվել:

 

Ա. Գ.-ն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում պահանջել էին նաև Հանրապետական զորակոչային հանձնաժողովին պարտավորեցնել Ա. Գ.-ին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչել և զինծառայությունից ազատել: Այս մասով Վերաքննիչ վարչական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ քանի դեռ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը այդ մասին եզրակացություն չի ներկայացրել, Հանրապետական զորակոչային հանձնաժողովը նման որոշում չի կարող կայացնել:

 

Դիտումներ՝ 1770

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????