Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Նոր իշխանության պայմաններում մեռած ու անհիմն նախագծերի վերակենդանացումն ի՞նչ նպատակ է հետապնդում». Սաքունց

November 19, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Ուրեմն ՊԵԿ-ի կողմից արտերկրում աշխատող անձանց եկամուտները հարկելու վերաբերյալ մի կարևոր հանգամանք պետք է նկատի ունենան նախագծի հեղինակները:

Պետությունը տարիներով չի ապահովել անհրաժեշտ պայմաններ տնտեսական գործունեության համար, աշխատաշուկայով չի կարողացել զբաղվել, սոցիալական ապահովության հարցերով չի կարողացել արդյունավետ զբաղվել»:

Նման գրառում է կատարել իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ պետությունը չի կատարել իր պարտավորությունները քաղաքացու առջև, այն է՝ չի ապահովել աշխատանքի ընտրության և աշխատանքի իրավունքների իրականացումը՝ արժանապատիվ կենսակերպի ապահովման համար:

«Եվ պետության նշված պարտավորությունների չկատարման արդյունքում մարդիկ ստիպված են եղել արտագաղթել, արտագնա աշխատանքի մեկնել պետության կողմից պարտավորությունների չկատարման հետևանքով սովի չմատնվելու, իրենց ընտանիքի կարիքները հոգալու նպատակով, այսինքն իրենց վրա են վերցրել պետության պարտավորությունների կատարման մի ամբողջ ծավալ, այսքանից հետո, այդ ինչ հիմնավորմամբ եք պետության չկատարած պարտավորությունների կատարման համար քաղաքացու նկատմամբ հարկային պարտավորություն սահմանում:

Ձեր տրամաբանության հետ ինչ որ բան այնպես չէ, չե՞ք կարծում»,- գրել է Սաքունցը:

Նրա խոսքով, այս նախագիծը դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր առաջարկվում, որից հրաժարվեցին:

Սաքունցը հարցնում է՝ նոր իշխանության պայմաններում մեռած ու անհիմն նախագծերի վերակենդանացումն ի՞նչ նպատակ է հետապնդում, զբաղմունք չունեք, թե չգիտեք ինչով զբաղվել, թե չեք հասկացել, որ իսկապես իրավիճակ է փոխվել, թե համառորեն փորձում եք համոզել, որ չի փոխվել...

«Ուրեմն, իմացեք, փոխվել է իրավիճակը, և պետք է գործեք փոխված իրավիճակի տրամաբանությունից ելնելով և մտածել քաղաքացիների հանդեպ չկատարված պետության պարտավորությունների կատարման ուղղությամբ, ոչ թե դեռ այդ խնդիրը չլուծած, նոր հարկային բեռ ավելացնել չկատարված պարտավորությունները կատարելու նախաձեռնության նկատմամաբ:

Չեք կարողանում հասկանալ, ուրեմն հեռացեք, դիմում գրեք դուրս եկեք:

Չմտահոգվեք, առանց Ձեզ ՊԵԿ-ը չի կործանվի:

Նաև, երբ պետություն իր պարտավորությունները կկատարի քաղաքացիների առջև, ապա վստահեցնում եմ դա շատ կարևոր օրինակ կլինի քաղաքացիների համար իրենց պարտավորությունները կատարելու համար, և շարքային քաղաքացիները հաստատ հարկերից խուսափելու տրամաբանությամբ չեն մոտենա, այլ կլինեն պարտաճանաչ հարկատուները՝ չկասկածեք»,- գրել է Սաքունցը:

medialab.am

Դիտումներ՝ 1024

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????