Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մեզ նոր Սահմանադրություն է պետք, որը կերաշխավորի ժողովրդավարական կառավարում

February 2, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Ես գտնում եմ, որ մեր մոտ կարող է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշ գործառույթներ իրար միացվել և ունենալ Գերագույն դատարան: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով սպասվող սահմանադրական բարեփոխումներին:

 

«Այսինքն և՛ երկաստիճան դատական համակարգ ունենանք, և՛ սահմանադրականության խնդիրը, և՛ սահմանադրական նորմերի միասնական կիրառման խնդրի լուծումը տրվի Գերագույն դատարանին»,- ասաց Սաքունցը: Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մեզ նոր Սահմանադրություն է պետք, որը կապահովի, կերաշխավորի ժողովրդավարական կառավարում. «Ժողովրդավարական կառավարման հիմնական սկզբունքներն են. իշխանության տարանջատում, փոխզսպման սկզբունքի երաշխավորում, դատական իշխանության անկախության երաշխավորում, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորում, պառլամենտական արդյունավետ վերահսկողություն՝ իշխանության նկատմամբ: Իմ թվարկած բոլոր սկզբունքների հետ կապված մեր Սահմանադրությունը չի երաշխավորում», - նկատեց Սաքունցը:

 

Խոսելով գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողության մասին, Սաքունցն ասաց. «Դա պետք է տարածվի ոչ միայն կառավարության գործունեության նկատմամբ, այլ նաև կառավարությանն առընթեր, կամ գործադիր իշխանության լիազորությունների տիրույթում գտնվող պետական մարմինների նկատմամբ. քննչական մարմինների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի: Վարչապետը, կամ կառավարությունը կարող են միանձնյա որոշում կայացնել և զորքերն ուղարկել ՀՀ սահմաններից դուրս՝ միջազգային խաղաղապահ առաքելությանը մասնակցելու, պառլամենտը բացարձակ որևէ մասնակցություն չունի: Պառլամենտական արդյունավետ վերահսկողություն գոյություն չունի, ենթադրենք պետության դեսպանների նշանակման հարցում, դեսպանների կողմից պառլամենտին հաշվետվություն ներկայացնելու հարցում: Չկան հստակ երաշխիքներ հանրաքվեի նշանակության վերաբերյալ, կամ գործադիրից տեղական ինքնակառավարման կախվածությունը բացառելու, կամ դատական իշխանության անկախության երաշխավորման մասով, վերջին հաշվով պառլամենտական մեծամասնությունը կարող է ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ: Կամ պառլամենտական փոքրամանսությունը որոշիչ նշանակություն չունի պետության համար համակարգային նշանակություն ունեցող որոշումների կայացման մեջ»: Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխության մասին խոսակցություննեին Սաքունցը նշեց, որ դա կեղծ խնդիր է համարում: 

 

«Դա կեղծ խնդիր է, կառավարման ձևով պայմանավորել կառավարման արդյունավետությունը: Ոչ մի Սահմանադրություն Հայաստանում չի երաշխավորել իշանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը: Կապ չունի Հանրապետության նախագահն է գործադիր իշխանության ղեկավարը, թե վարչապետը, 2015 թվականի Սահմանադրությամբ նախագահին վերապահված 19 լիազորություններից 17-ը փոխանցվել են վարչապետին: Հիմա անունը փոխվել է նախագահականից կամ կիսանախագահականից պառլամենտական կառավարում, բայց գործադիր իշխանության դեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետի լիզորություններն 90 %-ով մնացել են նույնը, հիմա ի՞նչ կարևոր է անունը նախագահական է, կիսանախագահական է, թե պառլամենտական, երբ ԱԺ-ի կողմից գործադիր իշխանության լիազորությունների իրականացման վրա վերահսկողություն չկա»,- ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ին ստորագրած որոշման համաձայն հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Որոշման համաձայն՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը, խորհրդի կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, արտախորհրդարանական ընդդիմության 2 և Հասարակական կազամակերպություններից 3 ներկայացուցիչ:

 

Խորհրդի առաջին նիստը կգումարվի խորհրդի ձևավորման պահից՝ 20-օրյա ժամկետում:

 

shabat.am

Դիտումներ՝ 72

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????