Նախորդ շաբաթ Վճռաբեկ դատարանը բեկանեց 2008 թվականի իրադարձությունների առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռն ու դրա դեմ ներկայացված բողոքի արդյունքում կայացված որոշումը: Նիկոլ Փաշինյանն արդարացվեց։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Նրա խոսքով` պետության զավթման ժամանակահատվածում քաղաքական հետապնդումներով հարուցված ապօրինի գործերով տուժածները պետք է արդարացվեն. «Մարդկանց խախտված իրավունքները պետք է վերականգնվեն. պետք է քրգործ հարուցվի Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ»: