Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախընտրական հավաքներում արձանագրվել է բյուջետային հիմնարկների աշխատողների մասնակցություն. Սաքունց

December 7, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նախընտրական փուլը եղել է  հիմնականում ազատ, մրցակցային, խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է  նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից»,- «Նախընտրական քարոզարշավ. միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականներն ու դիտարկումները» թեմայով քննարկմանն ասաց   «Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը։



Նշենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ռեստարատ» նախաձեռնությունը ստեղծել են  «Ականատես» դիտորդական առնաքելությունը։

 

Ա. Պետրոսյանն ասաց, որ  արձանագրել են առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների վրա ճնշումների խնդիրների մասով։ Նրա խոսքով, գրանցվել է դիտորդական  նպատակով կազմակերպություններ, որոնք խնդրահարույց են անկողմնակալության և չեզոքության մասով։


«Իրոք, լուրջ մարտահրավեր է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Առանձնացրել ենք երկու կազմակերպություն, որոնք ներկայացրել էին կասկածելի մեծ թվով դիտորդներ՝ յուրաքանյուրը 5400-ի սահմաններում»,- ասաց Ա. Պետրոսյանը։ 

 

Նա նշեց, որ քարոզչության ընթացքում քարոզչական նյութերի տարածաման կարգի խախտումներ գրանցվել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից, նման խնդիրների մասով թույլ էր վերահսկողությունը։ 


«Ընտրակաշառքի կամ բարեգործության մասով դիտորդների կողմից արձանագրվել են դրվագային դեպքեր, դրանք չեն կրել համակարգված բնույթ։ Վարչական ռեսուրսի չարաշահման մասով արձանագրվել են խնդիրներ, բայց ոչ այն ծավալով, ինչ նախորդ ընտրությունների ընթացքում»,- ասաց Ա. Պետրոսյանը։ 



Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի հետ կապված՝ նա նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում էին աշխատանքային ժամերին պետական,  համայնքային, հանրային ծառայողների մասնակցությանը նախընտրական քարոզարշավի միջոցառումներին, որն օրենքով արգելվում է, աշխատանքյաին ժամին համայնքային կառույցներում ծառայողների կողմից քարոզչություն իրականացնելուն, հանձնաժողովի անդամների կողմից քարոզարշավին ակտիվորեն մասնակցելն ու ու հանրային ելույթներ ունենալը։



Նրա խոսքով,  ընտրապայքարում շատ դեպքերում թեկնածուների նկատմամբ քննադատական խոսքը որոշակի խոչընդոտ է քաղաքակիրթ ընտրապայքարի մշակույթի համար։

 

Քննարկմանը ներկա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քարոզարշավի ուշագրավ առանաձահատկությունը թեկուզ ամենասուր, ծայրահեղ դրսևորումներով, բայց մտքի ազատ արտահայտումն էր և, իհարկե, տարբեր կարծիքների բախումները։



Նա նշեց, որ 149 նախընտրական հավաքներից 20-ի դեպքում արձանագրվել է  նաև բյուջետային հիմնարկների աշխատողների ակտիվ մասնակցությունը, որն իրենք գնահատում են վարչական ռեսուրսի գործադրմամբ նախընտրական հանդիպումների կազմակերպում։  Ա. Սաքունցն ասաց, որ արձանագրվել է նաև նախընտրական քարոզչության կանոնների խախտումներ։



«Չնայած իշխանությունների կողմից, ի տարբերություն նախորդ Ազգային ժողովի ընտրությունների, չի եղել վարչական ռեսուրսների օգտագործման կազմակերպված, համակարգված, ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ոչ բարենաստ պայմաններ ստեղծելուն ուղղված հրահանգելու գործողություններ, բայց այն մտահոգությունը, որ ժամանակին ասել էինք՝  տարածքային ցուցակները բարենպաստ գործոն չեն կարող հանդիսանալ և չեն էլ հանդիսանալու ընտրություների ազատ և արդար անցկացման համար, հիմնավորվեցին նախընտրականք քարոզչության ժամանակ»,- ասաց Ա. Սաքունցը։

 

Դիտումներ՝ 1025

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????