Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ կարդացի Տանյա Շչուկինայի գրառումը ՀՀ ոստիկանության կողմից ընկերոջն ու ընկերուհուն ՌԴ-ի պահանջի հիման վրա ձերբակալելու, նաև իրեն փնտրելու և ՌԴ-ին հանձնելու վտանգի մասին:
Հայտնում եմ, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անմիջական պաշտպանության տակ է վերցնում այդ մարդկանց իրավունքները և կզբաղվի:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանը չի կարող այդ մարդկանց արտահանձնել, քանի որ ՌԴ-ում երաշխավորված չեն նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում վատ վերաբերմունքից, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը:
Նման իրավիճակ ունեցող պետություն արտահանձնելու դեպքում Հայաստանի իշխանություններն անմիջական պատասխանատվություն կկրեն արտահանձնումից հետո ՌԴ-ում այդ մարդկանց մարդու իրավունքների խախտումների համար»: