Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց Ջհանգիրյանը դեռ հրաժարական չի տվել

June 23, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց էլ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չի տվել, թեև նման կոչեր հնչեցրել են և՛ ընդդիմությունը, և՛ քաղհասարակությունը։

 

Օրերս դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի կասեցված լիազորություններով ղեկավար Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր իր ու ԲԴԽ-ի ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը, որում վերջինս հորդորում էր Վարդազարյանին՝ պաշտոնից հեռանալ, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

 

Հայաստանյան յոթ հասարակական կազմակերպություններ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը պահանջելուց բացի կարծում են, որ դատական և իրավական համակարգում անհրաժեշտ է համընդհանուր վեթինգ անցկացնել՝ առաջինը սկսելով հենց Բարձրագույն դատական խորհրդից։

 

Այս հայտարարությանը միացած Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ Ջհանգիրյանի հրաժարականին այլընտրանք չկա։

 

«Առաջին հերթին՝ նման ձայնագրությունը փաստում է, որ ներկա բոլոր մարդիկ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները՝ նախկին, թե նոր, անհապաղ պետք է հրաժարական տան։ Դա է պահանջում պատասխանատվությունը պաշտոնատար անձի, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների, որոնք, ըստ էության, հանդես են գալիս դատական իշխանության կառույցում ոչ հարիր գործողությամբ և կասկածի տակ են դնում դրանով իսկ հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ», - ասաց Սաքունցը։

 

Գաղտնի ձայնագրված զրույցին ենթադրաբար ներկա է նաև ԲԴԽ մեկ այլ անդամ՝ 2020-ին ընտրված Ստեփան Միքայելյանը։ Քաղհասարակությունը պահանջում է նաև սկանդալային զրույցի մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն։ Իրավապահները մինչ այս պահը քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն չեն արել։

 

«Բացառիկ անպատասխանատու վերաբերմունք կա հանրության նկատմամբ և նաև դատական իշխանության նկատմամբ։ Եթե լիներ պատասխանատու կառավարում, նման ձայնագրության փաստն արդեն իսկ հիմք էր, որպեսզի այդ մարդիկ մեկ վայրկյան անգամ չլինեին իրենց պաշտոններում», - ասաց իրավապաշտպանը։

 

Ինքը՝ 67-ամյա Ջհանգիրյանը, ըստ էության, հաստատել էր ձայնագրության իսկությունը, բայց չէր մեկնաբանել այն։ Նա «Ազատությանն» ասաց՝ այսօր հարցազրույց կտա, իսկ մինչ այդ հրաժարվեց պատասխանել հարցին՝ հրաժարական տալ պատրաստվո՞ւմ է, թե՞՝ ոչ։

azatutyun.am

Դիտումներ՝ 31

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????