Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագիրն ուղղված է դատական համակարգում կոռուպցիան բացառելուն՝ միջազգային չափանիշներին համապատասխան

July 4, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES) աջակցությամբ իրականացնում է «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների 5 առաջարկություններ, որոնց արդյունավետ կատարմանը նպաստելուն են ուղղված լինելու ծրագրի գործողությունները։

 

Այսպես՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) ներկայացրել է «Հատուկ քաղաքականություն՝ կանխելու դատավորների վրա ոչ պատշաճ ազդեցությունները, շահերի բախումը և կոռուպցիան դատական համակարգում։ Քաղաքականությունն ընդգրկում է 1․ դատավորների պարտադիր շարունակական վերապատրաստում էթիկայի և վարքի, դատական անկողմնակալության և անկախության, ինչպես նաև շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, որը պետք է կազմակերպվի դատավորների մեծ ներգրավվածությամբ, և 2․ դատավորներին գաղտնի խորհրդատվության տրամադրում՝ բարձրացնելու առաջին կետում նշված ոլորտներում խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ  նրանց իրազեկվածությունը»։  

 

Այս առաջարկության իրականացումը խթանելու համար մշակել ենք «Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծ, ինչպես նաև կազմել ենք ՀՀ Արդարադատության ակադեմիայի դատավորների և դատավորների թեկնածուների համար «դատավորների էթիկայի և վարքի, դատական անկողմնակալության և անկախության, շահերի  բախման և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ» թեմաներով ուսումնական պլանի նախագիծ։ 

 

«Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոփոխությունների առաջարկում մանրամասն ներկայացված է առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու նպատակը։ 

 

Մինչև վերը նշված նախագծերի կազմումը՝ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտա Ամյանի,   ռեկտորի խորհրդական Գ Իսրայելյանի և Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետ Ա․ Բայադյանի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանի և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, լսել ենք կարծիքներ, ներկայացրել անելիքները։ 

 

Նշենք, որ օրենքով արդեն իսկ սահմանված է, որ հակակոռուպցիոն դասընթացներ իրականացնելու ուսուցանման ծրագրերը, ինչպես նաև դրանցից բխող ուղեցույցները, նյութերը մշակում, ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այնուամենայնիվ հակակոռուպցիան դասընթացները համապատասխան ուսումնական ծրագրերում ներառելու նախադրյալները ոլորտային իրավակարգավորումներում արտացոլված չեն, ուստի՝ անհրաժեշտ է օրենսդրական վերաբերելի փոփոխությունների միջոցով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրված լիազորության արդյունավետ տեղայնացումը և գործնականում իրականացնելու հնարավորությունը։  Ինչը հնարավորություն կտա դատավորների եւ դատավորների թեկնածուների պարտադիր շարունակական վերապատրաստումներում առաջարկելու եւ ներառելու դատավորների էթիկայի եւ վարքի, դատական անկողմնակալության եւ անկախության, շահերի բախման  եւ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումների թեմաները:

 

Դատական համակարգում կոռուպցիայի բացառման, շահերի բախման եւ անկողմնակալության ապահովման նպատակով շարունակական վերապատրաստումների անհրաժեշտությունը կարևորելով, և հաշվի առնելով, որ իրազեկվածությունը և այս ոլորտում կրթված դատավորներ ու թեկնածուներ ունենալն է նաև կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից մեկը, մշակվել է այս թեմաներով պարտադիր, շարունակական վերապատրաստումների ուսումնական պլան, որը մանրամասն ներառում է ուսուցման ենթակա բոլոր հանգամանքները։ 

 

Մշակված օրենսդրական փոփոխության նախագիծը և ուսումնական պլանի նախագիծը արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության ակադեմիա, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ 

 

Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ակտիվ գործողություններ է իրականացնելու ներկայացված օրենսդրական փոփոխությունների և ուսումնական պլանի նախագծերի ընդունման ուղղությամբ։ Ուսումնական պլանի վերաբերյալ արդեն իսկ դրական արձագանքներ կարն Հանձնաժողովից։ Այս պահին քննարկվում է այն պարտադիր ծրագրում ներառելու հարցը։ 

 

Դիտումներ՝ 221

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????