Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2022 թ․ հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի հարցազրույցի փուլը:
Հարցազրույցը զուգահեռաբար իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից ձևավորված հինգ առանձին հանձնաժողովների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված է մեկական ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից, միջազգային գործընկեր կազմակերպությունից, պարեկային ծառայությունից և մեկ հոգեբան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հանձնաժողովներում ընդգրկված են Օֆելյա Զալյանը, Անահիտ Ղազարյանը, Սառա Ղազարյանը և Աշոտ Սիմոնյանը։