Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները․ կարծիք ՕՀՄ օրենքի նախագծի վերաբերյալ

July 28, 2022

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2022 թ․ հուլիսի 11-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը,  Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը e-draft.am-ում հրապարակել են իրենց կարծիքը՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել են համապատասխան փոփոխություններ։ 

 

Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն այն է, որ նախագծում տեղ գտած իրավակարգավորումները թույլ են տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն կատարող մարմիններին դիմել այդ միջոցներին անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Այսպես՝ ի տարբերություն գործող օրենքի, նախագծով չի սահմանվում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պարտավոր է դատարանում հիմնավորել, որ իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը այլ եղանակով ողջամտորեն անհնարին է։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջոցառումը թույլատրող դատարանը պետք է պարզի, թե արդյոք պահանջվող միջամտությունը համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջին` ստուգելով նաև, թե հնարավոր է հետապնդվող նպատակներին հասնել ավելի քիչ սահմանափակող միջոցներով»,-նշված է կարծիքում։

 

Մեկ այլ էական խնդիր է այն, որ նախագծով չի սահմանվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը։ Այսպիսով, սա անիրատեսական է դարձնում չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրել է «Գաղտնի հսկողության այնպիսի համակարգերը, որոնք անվտանգության  մարմիններին, ոստիկանությանը տալիս են տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թույլտվության ընթացակարգը և հնարավորություն են տալիս նրանց ուղղակիորեն գաղտնալսելու յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցությունը՝ չպահանջելով նրանցից ներկայացնել գաղտնալսման թույլտվությունը կապի ծառայություններ մատուցողներին, հատկապես ռիսկային են չարաշահումների առումով»։ 

 

Համատեղ կարծիքով դիտարկումներ ենք ներկայացրել նաև անձի՝ իր նկատմամբ կայացված օպերատիվ-հետախուզական միջոցառման նյութերը պահանջելու իրավունքի, գաղտնի միջոցառումների կիրառման պայմանների, ՕՀՄ-ների դադարեցման ժամկետի և ՕՀՄ գործողությունները բողոքարկելու իրավունքի մասին։

 

Առաջարկել ենք վերականգնել գործող օրենքի իրավակարգավորումը, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պետք է դատարանում հիմնավորի, որ այլ եղանակով, քան համապատասխան գաղտնի միջոցառումն է, իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։ Դատարանի թույլտվությունը հեռահաղորդակցության մարմիններին ներկայացնելու մասով առաջարկվել է «Սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու թվային հաղորդակցության վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը (պահպանելով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը)»։

 

Կարծիքը և ներկայացված բոլոր առաջարկները կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 176

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????