Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ․ գաղտնիությունը պետք է հիմնավորվի․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

July 28, 2022

Տեսադարան

Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տաբերակը, որով առաջարկում են արդիակացնել այն:

 

««Պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ․ գաղտնիությունը պետք է հիմնավորվի»,- «Տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ․ ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը» թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Օրինակ՝ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի անվտանգության հետ կապված հարցերն, այո, պետք է գաղտնի լինեն, բայց ի՞նչ է նշանկում այդ անվտանգության համար ֆինանսական ծավալները գաղտնիացնել: Ինչո՞վ է այդ գաղտնիությունը հիմնավորված: Ինչո՞ւ է նրանց գործուղումների ու այցելությունների հետ կապված ծախսերը գաղտնիացվում:

 

Կամ ԱԱԾ աշխատակիցների եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի մասին տեղեկատվությունը համարվում է գաղտնի: Ինչու՞: Չպետք է այդպես լինի: Գաղտնիության հիմնավորման տեսակետից սա իրավաչափ չէ: Մենք տեսել ենք, որ «պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ: Սա ես դիտարկում եմ որպես ռիսկ»,- նշեց Սաքունցը: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը թույլ է տալիս, որ կոռուպցիոն բնույթի ոչ արդյունավետ գնումները կամ որոշումները էական բացասական ազդեցությունո ունենան հենց այն նպատակների համար, որոնց համար տեղեկատվությունը գաղտնի է համարվել: Այսինքն՝ գաղտնիության նման շեմը խոցելի է դարձնում անվտանգային նկատառումներով ընդունվող կամ իրականացվող որոշումները: Սա է ժողովրդավարական պետության դասը»,- նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը:



© factor.am

Դիտումներ՝ 51

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????