Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ հոգեբուժական 6 հաստատություններում՝ արձանագրելու, թե ինչ խնդիրների են բախվել համավարակի պայմաններում

August 23, 2022

Նորություններ

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)


2022 թվականի հուլիսի 15-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն սկսել է Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը 
ծրագիրը, որի նպատակն է ջատագովել հոգեբուժական հաստատություններում համավարակների պայմաններում համակարգային գործելու ընթացակարգի ներդրումը՝ նպաստելու բուժում և խնամք ստացող անձանց իրավունքների ապահովմանը։

 

Ծրագրի շրջանակում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանն ու Սառա Ղազարյանը 2022 թ․ օգոստոսի 10-19-ը այցելել են ՀՀ հոգեբուժական 6 հաստատություններ, ինչպես նաև Սպիտակի խնամքի տուն, զրուցել այդ հաստատությունների վարչակազմերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրների ու մարտահրավերների առաջ են կանգնել նրանք Քովիդ-19-ով պայմանավորված համավարակի շրջանում: Հանդիպում են ունեցել նաև Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ։ Առաջիկայում ևս մեկ այց է նախատեսվում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որից հետո կամփոփվեն այցերի արդյունքները։ Այս տեղեկությունը ևս միջազգային փորձի ուսումնասիրության հետ միասին հիմք կծառայի ծրագրի շրջանակում հոգեբուժական հաստատությունների համար կազմվելիք փաստաթղթի համար՝ համավարակներին արդյունավետորեն հակազդելու նպատակով։

 

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
Դիտումներ՝ 161

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????