Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մենք պետությանը չպետք է լիազորենք, որ մարդուն կյանքից զրկելու իրավունք ունենա

September 2, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը։

 

Ես չգիտեմ՝ գլխավոր դատախազն արդյոք ուշադիր կարդացե՞լ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից և որում հստակ արձանագրվում է, որ յուրաքանչյուրի կյանքի իրավունքը հիմնարար արժեք է ժողովրդավարական հասարակությունում, և որ մահապատժի վերացումն էական է այս իրավունքի պաշտպանության և բոլոր մարդկանց անօտարելի արժանապատվության լիարժեք ճանաչման համար։ Այդ արձանագրության առաջին հոդվածով մահապատիժը վերացվում է և արձանագրվում է, որ ոչ ոք չպետք է մահապատժի դատապարտվի կամ մահապատժի ենթարկվի։ Այս արձանագրության նախաբանում հստակ գրվում է՝ քանի որ Կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը չի բացառում մահապատժի կիրառումը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների համար․․․ Այսինքն՝ 6-րդ արձանագրությամբ մահապատիժը թույլատրվում է վերոնշյալ հանգամանքների դեպքում, իսկ 13-րդ արձանագրությունն ընդհանրապես որևէ հանգամանք չի ընդունում, որի դեպքում մահապատիժը որպես պատժի տեսակ կարող է կիրառվել։ Այսինքն՝ եթե Հայաստանում նման բան ընդունվի, իսկ ես չեմ կարծում, որ կընդունվի, դա ակնհայտ նահանջ կարող է լինել։

Ինձ զարմացնում է գլխավոր դատախազի դիրքորոշումը, ով հանդես է գալիս մի այնպիսի առաջարկությամբ, որը որոշ ժամանակ առաջ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը, այն է՝ մահապատիժը պետք է վերականգնվի ՌԴ-ում։ Հուսով եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը հիմք չի ընդունել ՌԴ ԱԽ նախագահի տեղակալի դիրքորոշումը, որովհետև շատ տարօրինակ զուգադիպությամբ այս առաջարկությունը հաջորդում է ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած այդ դիրքորոշմանը։ Սա շատ մտահոգիչ ու տխուր զուգահեռներ է առաջացնում, որ այս առաջարկությամբ փորձ է արվում ՌԴ-ում առկա մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից ու արժանապատվությունը նվաստացնող միտումները կիրարկել նաև Հայաստանում։ Հուսով եմ, որ գլխավոր դատախազը նման նույնականացման միտում չի ունեցել։ Մարդու կյանքի իրավունքն անօտարելի է, ժամանակին բազմաթիվ հիմնավորումներ ներկայացվել են, և Հայաստանում չպետք է մահապատիժը որպես պատժի տեսակ վերականգնվի՝ անկախ հանցատեսակից։

 

Դատախազությունը մեկնաբանում է, որ ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային իրավական պարտավորություն:

 

Սխալվում են, Հայաստանի Հանրապետությունը նման միջազգային պարտավորություն է ստանձնել իմ նշած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությամբ։ Բայց եթե նույնիսկ միջազգային պարտավորություն չլիներ, դա չի նշանակում, որ մահապատիժը որպես պատժի տեսակ պետք է կիրառել։ Այդ մոտեցումն ու մտածելակերպն է ինքնին անհամատեղելի է իրավական պետության սկզբունքների հետ։ Կան պատժի տեսակներ, ի վերջո ցմահ ազատազրկում կա։ Մենք պետությանը չպետք է լիազորենք, որ մարդուն կյանքից զրկելու իրավունք ունենա։

 

lragir.am

views: 26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color