Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչ պետք է իմանալ վարժական հավաքների մասին

October 14, 2022

Ընթացիկ հայտարարություններ

🟩Այս օրերին ՀՔԱՎ-ը ահազանգեր է ստանում վարժական հավաքների իրականացման ընթացքում խախտումների մասին։

Ներկայացնում ենք հաճախ տրվող հարցերի պատասխաններ։👇

🔴Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են մասնակցելու վարժական հավաքներին, ըստ օրենքի՝ պետք է ծանուցվեն վարժական հավաքից առնվազն 20 օր առաջ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման միջոցով։

🔴Այդ ընթացքում անցնում են բժշկական հետազոտություն եւ փորձաքննություն։ ℹ️Այս դեպքում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար։

🔴Քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որի մեջ նշվում է.

✔️ենթակա է կանչվելու վարժական հավաքի.

✔️ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

🔴Պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց մեկ տարի հետո միայն։

❓Եթե հարցեր ունեք գործընթացի մասին կամ խախտվել են ձեր իրավունքները և ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով․

Արմինե Սադիկյան

☎️093339441

📩asadikyan@hcav.am

 

Մանրամասն՝ Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում վարժական հավաքների իրականացման գործընթացի վերաբերյալ

Դիտումներ՝ 142

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????