Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանությունը քաղաքացուն անհիմն տուգանել էր․ ոստիկանապետը որոշումն անվավեր ճանաչեց

October 20, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Աբովյան քաղաքի բնակիչ Հ․ Խ․-ը կանգառում ծխելու համար 50,000 դրամով տուգանվելու մասին ծանուցում ստանալուց հետո դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իր իրավունքները պաշտպանելու համար։ ՀՔԱՎ-ի աջակցությամբ որոշումը բողոքարկելուց հետո ոստիկանությունն այն անվավեր ճանաչեց։

 

Խնդիրն այն է, որ Կոտայքի մարզի ոստիկանությունը տուգանք նշանակելու որոշումը կայացրել է առանց բավարար հիմքերի։ Միակ փաստաթուղթը, որի հիման վրա կայացվել է որոշումը, միջադեպի մասին արձանագրությունն է, որին ի դեպ, քաղաքացին իր անհամաձայնությունն է հայտնել։ Բայց սրանով ոստիկանության գործողություններում խախտումները չեն վերջանում։

 

Ոստիկանությունը չի պահպանել նաև օրենքով սահմանված ընթացակարգերը․ մասնավորապես՝ վարչական վարույթ հարուցելուց հետո եռօրյա ժամկետում վարույթի մասնակիցները պետք է ծանուցվեին վարույթի տեղի, օրվա և ժամի մասին։ Մինչդեռ՝ վարույթ է հարուցվել 2022 թ․ օգոստոսի 1-ին, քաղաքացին ծանուցագիրն ստացել է օգոստոսի 17-ին՝ փոստային առաքման միջոցով, իսկ ծանուցագիրը փոստ է հանձնվել օգոստոսի 4-ին։ 

 

Ինչ վերաբերում է վարույթի բուն բովանդակությանը, ապա այն հստակ և հասկանալի ձևակերպված չէ․ հստակ չէ վարույթի հարուցման ամսաթիվը՝ ենթադրյալ իրավախախտման ամսաթիվ է նշված հուլիսի 22-ը, իսկ գործը քննելու ամսաթիվ՝ հուլիսի 12-ը։ Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա նույն գործի տարբեր մասերում տարբեր չափեր են նշված։

 

Այսպիսով՝ որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հիմնարար պահանջների խախտմամբ:

 

ՀՔԱՎ-ի աջակցությամբ քաղաքացին վարչական բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին, ինչի արդյունքում վարչական իրավախախտում կատարելու որոշումը սեպտեմբերի 26-ին անվավեր է ճանաչվել։

 

Սա ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների ևս մեկ դրսևորում է։ ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոստիկանության նկատմամբ հասարակության  վստահության ցուցանիշը վերջին տարիներին նվազում է։ Դրա պատճառներից մեկն էլ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններն են։ Չնայած ոստիկանի ոչ իրավաչափ որոշումը վերացվել է, և քաղաքացին չի ենթարկվել անհիմն պատասխանատվության, բայց պետք է փաստենք, որ ցավոք, սա դեռևս եզակի դեպք է, ոչ թե՝ օրինաչափություն։ Անպատժելիության հաղթահարմանն ու ոստիկանի գործողությունների անվերապահ իրավաչափությանը կարող ենք հասնել միայն նման գործերի՝ օրինաչափություն դառնալու պարագայում։

 

Դիտումներ՝ 317

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????