Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կառավարությունը չի գիտակցել՝ մարդու հիմնական իրավունքները խախտված կմնան, քանի դեռ աշխատանքայինը չի պաշտպանվել․ Արթուր Սաքունց

November 26, 2022

Տեսադարան

Factor TV–ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

-Պարո՛ն Սաքունց, Ձեր ղեկավարած կազմակերպությունը ԵՄ աջակցությամբ մի շարք գործընկերների հետ իրականացնում է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը, համագործակցում եք «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստանի», Կրթություն և համերաշխություն արհմիութենական կազմակերպության և Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի հետ։ Կխնդրեմ ներկայացնեք «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի նպատակները, երկու տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ են գրանցվել։

 

-Մեր գործընկերն է նաև Factor TV-ն։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ հասնել նրան, որ ոչ միայն պաշտպանված լինեն քաղաքացիների աշխատանքային իրավունքները, այլ նաև նրանք ունենան արժանապատիվ աշխատանքային պայմաններ, վերաբերմունք։ Դրան հասնելու տարբերակներից մեկն Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններն են, մյուսը՝ Աշխատանքի տեսչության գործունեության վերաբերյալ առաջարկների ներկայացումն է, նաև համագործակցության ուժեղացումը։ Հաջորդը՝ իրավական աջակցությունն է այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքները խախտված են, որպեսզի կոնկրետ գործերով բացահայտվեն համակարգային խնդիրները և դրանց հիման վրա առաջարկներ մշակվեն, որովհետև կան օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրներ։ Մենք կարևորում ենք նաև աշխատանքային իրավունքների հետ կապված միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը․ դա վերաբերում է Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի այն հոդվածներին, որոնց Հայաստանը չի միացել, նաև լրացուցիչ արձանագրությանը միանալուն, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով, երբ սպառեն հայաստանյան դատական ատյանները, անհատական և կոլեկտիվ դիմումներ ներկայացնել Եվրոպական սոցիալական կոմիտե։

 

-Ի՞նչ է արվել այս երկու տարվա ընթացքում։ Գիտենք, որ ՀՔԱՎ գրասենյակը քաղաքացիներին տրամադրում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրավախորհրդատվություն։ Հետաքրքիր է՝ որքա՞ն է ձեզ դիմողների թիվը, ո՞ր պարագայում են քաղաքացիները հասնում իրենց իրավունքների պաշտպանվածությանը, հնարավոր լինո՞ւմ է պետական մարմիններին հասցնել քաղաքացիների բողոքները և հասնել իրավունքների պաշտպանության։

 

-APR-ի (Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի) կողմից իրականացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի ամբողջ տարածքում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասին, ներկայում ուսումնասիրությունը շարունակվում է, դեռևս արդյունքներն ամփոփված չեն։ Իրականացվում է գործատուների կարծիքի ուսումնասիրություն, շարունակվում է իրավական խորհրդատվության տրամադրումը քաղաքացիներին, ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ․ մի ամբողջ փաթեթ է, որը դեռևս չի ընդունվել, կարծում ենք՝ օրենսդրական երաշխիքներ պետք է լինեն, պետությունը դանդաղում է։ Աշխատանքի պետական տեսչության գործունեության հետ կապված առաջարկները ներկայացվել են։ Ուսումնասիրվել է, թե Եվրոպական սոցիալական խարտիայի ո՞ր դրույթներն են իմպլեմենտացված ազգային օրենսդրության մեջ, և որո՞նց պետք է լրացուցիչ անդրադարձ լինի։ Միաժամանակ, մարզային տարբեր քննարկումների միջոցով փորձում ենք բացահայտված խնդիրները ներկայացնել։ Նպատակն ավելի շատ շահառուների ներգրավելն է, որպեսզի նրանք առավել ակտիվ լինեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում։ Եթե դիտարկենք իրավական խորհրդատվության համար մեզ դիմած քաղաքացիների թիվը, ցավոք, այդ թիվը մեծ չէ․ սա է մեզ մտահոգողը։ Մենք նպատակ ունենք ոչ թե փոխարինել Աշխատանքի պետական տեսչությանը, այլ ընդհակառակը՝ նպաստել, որ Աշխատանքի պետական տեսչությունը հանրային դաշտում ընկալվի որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական, կարևորագույն պետական ինստիտուտ, որը նաև պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ ունի։ Հարցումները ցույց են տալիս, որ աշխատանքային իրավունքների խախտումների թիվը մեծ է, սակայն, ցավոք, քաղաքացիների կողմից բարձրաձայնումների թիվը մեծ չէ։

 

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, խնդիրը ո՞րն է։ Ինչպե՞ս եք ախտորոշում այս խնդիրը, ինչո՞ւ մարդիկ պահանջատեր չեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում։

 

-ՀՀ-ում ամենամեծ գործատուն պետությունն է՝ հանձին հանրային ծառայողների, և այն վատ ավանդույթը, որ գերատեսչության ղեկավարի փոփոխությունը նաև համակարգում է կադրային փոփոխության հանգեցնում, հստակ ցուցիչ է, որ աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն։ Պետությունը, նկատի ունեմ բյուջետային հիմնարկ-ձեռնարկությունները, օրինակ ծառայո՞ւմ է, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն։ Կարող ենք արձանագրել, որ կադրային փոփոխությունների հետևանքով աշխատանքային իրավունքները խախտվում են, բայց այդ մասին բարձրաձայնողներ չկան, մարդիկ խուսափում են, որովհետև երաշխիքներ չունեն, որ չեն ենթարկվի այլ բնույթի հետապնդումների, որովհետև եթե բողոք բարձրացնես, հնարավոր է՝ զրկվես այլ տեղ աշխատելու հնարավորությունից։

 

-Այսինքն՝ քաղաքացին իր իրավունքների պաշտպանության հետևից չի գնում, որովհետև մտավախություն ունի, որ գործատուի հետ կարող է հարաբերությունները փչացնե՞լ։

 

-Առայժմ դիտարկում եմ պետությանը՝ որպես հիմնական գործատուի։

 

-Հավանաբար, այս խնդիրն առկա է նաև մասնավոր ոլորտում։

 

-Սկզբից անդրադառնանք պետությանը։ Արդյո՞ք պետությունը, կառավարությունը, գերատեսչությունները ցույց են տալիս այն վարքագիծը, որ իրենց համակարգերում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևորագույն հարց է․ չունենք նման օրինակ։ Ամենավառ դրսևորումը կրթական համակարգում է․ այնտեղ աշխատանքային իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց եթե մարդիկ բողոքեն, կարող են աշխատանքից զրկվել․․․ Գործ ունենք մի իրավիճակի հետ, որ պետությունը, որպես հիմնական գործատու, օրինակ չի ծառայում, թե ինչպիսին պետք է լինի արժանապատիվ վերաբերմունքը, հարգանքը իր ենթակայությամբ հիմնարկներում աշխատանքային իրավունք իրացնողների նկատմամբ։ Երկրորդ խնդիրը կապված է արհմիությունների հետ․ պատրաստ ենք համագործակցել նրանց կարողությունների և դերի բարձրացման ուղղությամբ, որպեսզի գործը ոչ թե դատարան հասնի, այլ արհմիությունները կարողանան աշխատանքային իրավունքների պաշտպանության գործունեություն ծավալել, համաձայնություների, կոլեկտիվ պայմանագրերի և արտադատական մեխանիզմների միջոցով աշխատանքային իրավունքների խախտման հարցերը քննարկել և լուծումներ տալ։ Բողոքների բացակայությունը հանրային դաշտում վկայում է այն մասին, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով լուրջ խնդիրներ կան։

 

-Այսինքն՝ կա խնդիր, բայց չի բարձրաձայնվում։

 

-Այո՛, և չի բարձրաձայնվում, որովհետև կա աշխատանքը կորցնելու վախ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


factor.am

Դիտումներ՝ 10

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????