Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

4-րդ քվեաթերթիկի «մոգական» 4-րդ հորիզոնականը

December 20, 2018

Տեսադարան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 4-րդ քվեաթերթիկով մասնակցած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 4-րդ համարով ներկայացված որևէ ռեյտինգային թեկնածու 3 հազար 300-ից պակաս ձայն չի ստացել:

 

Հայաստանի 13 ընտրական տարածքներում ռեյտինգային թեկնածուների շարքում 4/4-ով ներկայացվածները միջինից զգալիորեն բարձր հորիզոնականներում են։

 

«Ես ենթադրում եմ, որ հատկապես այն տարածքներում, որտեղ չի եղել նման ակնառու դեմք, մարդիկ կարող էին և մեխանիկորեն, բացի այն, որ վերցրել են 4-րդ քվեաթերթը, մյուս երեսին տարածքային ցուցակում մեխանիկորեն ընտրեին 4-րդ հորիզոնականը․․․ որպեսզի սխալ թույլ չտան», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ղեկավար Արթուր Սաքունցը: 



Հայաստանի 13 ընտրական տարածքներում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները թիվը 7-15 է, այս շարքում 4/4-ը միջինը 3-4-րդ հորիզոնականներում է հայտնվել: Ընդ որում, այս ցուցանիշը հիմնականում ապահովում է այդ թեկնածուների խորհրդարան անցնելը։

 

Համեմատության համար նշենք, որ նույն 4-րդ քվերաթերթիկի ռեյտինգային թեկնածուների շարքում քիչ չեն այնպիսիք, ովքեր հազիվ են հաղթահարել 500 կամ 1000 ձայնի շեմը։



Արթուր Սաքունց․ - «Դրանք կարող էին լինել մարզպետներ, կամ կարող էին լինել մարդիկ, որոնք հայտնի են հանրությանը: Մնացած բոլոր դեպքերում գործել է 4-րդ համարի օգտին քվեարկելու տրամաբանությունը, և ոչ միայն ըստ կուսակցության քվեաթերթիկը վերցնելու, նաև հակառակ կողմում տարածքային ցուցակից հենց 4-րդ համար ընտրելու այդ միտումն է գերիշխել: Որը խոսում է այն մասին, որ անվերապահ ա եղել ընտրողների աջակցությունը «Իմ քայլը» դաշինքին»:

 

Թիվ 1 ընտրական տարածքում, օրինակ՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթունում 4/4 համարով ներկայացված Գոռ Գևորգյանը ստացել է ավելի քան 5580 ձայն, թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշենում 4/4-ով ներկայացված թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանը ստացել է 9092 ձայն։

 

Տպավորիչ է, օրինակ, թիվ 5 ընտրական տարածքում Արարատի մարզում Տաթևիկ Գասպարյանի հաղթանակը՝ 9390 ձայնով, Լոռու մարզում Արփինե Դավոյանի հաղթանակը՝ 8139 ձայնով և այլն։



«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարած Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք շտաբում նկատել են, որ 4-րդ համարով ներկայացված ռեյտինգային թեկնածուները մեծ թվով ձայներ են ստացել։



Պապիկյանը արձագանք․ - «Իրականությունը հետևյալն ա, որ մենք չորրորդ համարներում, և ընդհանրապես մեր ցուցակում գտնվող բոլոր թե՛ նոր, թե՛ հին քաղաքական ակտիվություն ունեցող անձինք որոշակի կշիռ իրենցից ներկայացրել են: Էնպես չի, որ պատահական մարդիկ են եղել մեր ցուցակում: Իրենց կշռին համապատասխան էլ ձայներ են ստացել»:

 

Հարցին, թե ինչը կհամարի, օրինակ, Արարատի մարզում ռեյտինգային ընտրակագրով ջախջախիչ հաղթանակ տարած Տաթևիկ Գասպարյանի հաջողության գրավականը, ով նախկինում քաղաքականությամբ չի զբաղվել, աշխատել է որպես անգլերենի դասախոս, և ի տարբերություն Արարատի մարզի իր մի քանի մրցակիցների քարոզարժաշվի ժամանակ ևս մեծ ակտիվությամբ աչքի չի ընկել, Պապիկյանը պատասխանեց․ - «Շատ խելացի, պատրաստված աղջիկ է: Նախկինում, ճիշտ է, քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իր ոլորտում որոշակի ճանաչելիություն, իր տարածքում, որտեղ ապրել է, ունի, և դա իր գործը արել է: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ Տաթևիկը շատ լավ պատգամավոր կլինի»:



Երևանի թիվ 3 ընտրական տարածքում՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիայում 4019 ձայն հավաքած և խորհրդարան անցած Հռիփսիմե Գրիգորյանը չի բացառում, որ 4-րդ քվեաթերթիկում 4-րդ հորիզոնականում ներկաայցված լինելը կարող էր մի փոքր նպաստել իր հաջողությանը․ - «Հակված եմ մտածելու, որ էստեղ որոշակի դեր խաղացել է: Սակայն պետք է նայենք նաև որոշակի տարիքային խումբ, մարդիկ, ովքեր շատ կարճ ժամանակ են ունեցել միգուցե մտնելու, կամ կողմնորոշված չեն եղել: Բայց, կարծում եմ, որ սա ընդամենը որոշ տոկոսի դեր է խաղում: Ընդ որում, ուզում եմ շեշտել՝ բոլորի դեպքում: Ես բացարձակ ցավոտ կամ բացասական չեմ վերաբերվում էս փաստին»:

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 888

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????