Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոփոխվում է. ինչ փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

February 1, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքի մեծ փաթեթն արդեն Կառավարության հավանությանն է արժանացել և տեղափոխվել ԱԺ դաշտ, որտեղ տեղի կունենան քննարկումներ դրա շուրջ։ Փոխնախարարն ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը ենթարկա են փոփոխության և լրացման։ «Զուգահեռաբար ավարտական փուլում է գտնվում հեռավար աշխատանքի մասին փոփոխութուն – լրացումը։ Նախատեսում ենք արդարադատական ինստիտուտի ներդրում, որը մի քանի խնդիր է լուծելու՝ առաջին հերթին աշխատող – գործատու առկա վեճերի հնարավոր ամենաարագ և անվճար մեխանիզմներ կունենա, և երկրորդ՝ սրանով սոցիալական գործընկերներին ևս մի գործիքակազմի հնարավորություն կտրվի, որի միջոցով իրենց դերը կբարձրանա և կկարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները։ Նախարարությունը նաև մշակել է ռազմավարություն, որում առանձին անդրադարձ կա աշխատանքային իրավունքին»-նշեց Սարգսյանը։ Փոխնախարարի հավաստմամբ՝ նաև հավելյալ կարևոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում՝ Արհմիությունների մասին օրենքում և Գործատուների միության մասին օենքում։ Այս փոփոխությունները, ըստ փոխնախարարի, կնպաստեն ավելի արդյունավետ համակարգ ունենալուն։ Մանրամասները՝ տեսանյութում։

 


 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606516.html?fbclid=IwAR1LNIfZz5JHcJW-QZRGgYrILuenJBQLE4fNom90OvRs8nMGml6vqLc93_I

© factor.am

Դիտումներ՝ 65

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????