Իրավապաշտպան Ա․ Սաքունցի խոսքով՝ Մարտի 1-ից հետո հազարավոր մարդիկ ունեզրկվեցին, շատերը լքեցին հայրենիքը․ «2008-ի քաղաքացիական ընդվզումը ուղղված էր արդարության և վնասված ինքնիշխանության վերականգնմանը: Թավշյա հեղափոխությունից հետո էլ պետության զավթման բացահայտման ուղղությամբ ջանքեր չգործադրվեցին: Մենք մնում ենք ռուսական ազդեցության ոլորտում, այդ շերտերը մնում են անձեռնմխելի»: