Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Кавказский Узел-ը անդրադարձել է ԱԺ ծեծկռտուքին

April 7, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մարտի 31-ին խուլիգանության և ծեծի մեղադրանքով ձերբակալվել է ԱԺ-ի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Սահակյանը մեղադրանքը անվանել է անհիմն, իսկ խմբակցության ղեկավարը պնդում է, որ միջադեպը հրահրել է իշխանական պատգամավորը։ Հարուցվել է քրեական գործ՝ 297-րդ հոդվածի 3-րդ և 195-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

Кавказский Узел-ը անդրադարձել է միջադեպին։  Լրատվականի հետ հարցազրույցում  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշել է, որ պատգամավորների միջեւ կոնֆլիկտները պատճառ են խորհրդարանական էթիկայի հանձնաժողովի բացակայության. «2015 թվականի սահմանադրությունը, որն, ի դեպ, հաստատվել է ՀՅԴ պատգամավորների կողմից, չի նախատեսում էթիկայի հանձնաժողովի ստեղծում։ Բայց, եթե պատգամավորների միջև տեղի ունեցած այս միջադեպից հետո գոնե էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի, կատարվի հետաքննություն, այն կհանգեցնի հետագայում պատգամավորների զսպվածության»,- ասաց նա։

 

Էթիկայի հանձնաժողովի առկայությունը թույլ կտա խուսափել քաղաքական հետապնդումների թեմայով շահարկումներից, կարծում է իրավապաշտպանը։ Նա հավելեց, որ Վարդանյանի և Սահակյանի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել Հռոմի ստատուտի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները որոշել իրավական հարցերի հանձնաժողովի փակ քննարկում անցկացնել։ «Նույնիսկ խորհրդարանական կայքում չկա քննարկման մասին տեղեկություն։ Հավանական է, որ իշխանության և ընդդիմության միջև քննարկումը գաղտնի է անցկացվել, որպեսզի ևս մեկ անգամ քննադատության առիթ չդառնա Կրեմլի կողմից։ Քանի որ ընդդիմությունը դիմադրում է Հռոմի ստատուտի վավերացմանը, կարող եմ ենթադրել, որ կոնֆլիկտը ծագել է Պուտինի կալանավորման համար Միջազգային քրեական դատարանի սանկցիայի շուրջ վեճի պատճառով»,- ասաց Սաքունցը։

 

Ամբողջական նյութը՝ ԱՅՍՏԵՂ ։

views: 18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color