Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անհապաղ միջամտության մասին դիմում

July 25, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

24 հուլիսի 2023թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին

 

 

Հարգելի պարոն Գուտեռեշ,

 

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները կոչով դիմում են Ձեզ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով։ Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման բացահայտ փորձ, քանի որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապող միակ փրկօղակն է։

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած մարդու իրավունքների խախատումները կանխարգելելու մասին A/HRC/RES/45/31 բանաձևի համաձայն՝ մենք պահանջում ենք, որպեսզի դուք Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի ազգությամբ հայ բնակչության առջև ծառացած շարունակական սպառնալիքի հարցը ներկայացնեք ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կառույցների ուշադրությանը։ Մենք պահանջում ենք, որպեսզի 1991 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 46/59 բանաձևով ընդունված փաստահավաքության մասին հռչակագրի համաձայն, անհապաղ ձեռնարկեք փաստահավաք առաքելություն՝ մշտադիտարկելու համար կյանքի, սննդի, առողջապահության, կրթության, խաղաղության, բավարար կենսամակարդակի, տեղաշարժի ազատության, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների վտանգվածությունը։

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պաշարման մեջ է։ Առաջին, ճանապարհի Շուշի քաղաքին հարակից հատվածը շրջափակվեց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող կեղծ բնապահպանների կողմից, որոնք հանքարդույնաբերության դեմ ցույցերի անվան տակ խոչընդոտում էին մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Բացառություն էին կազմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուս խաղաղապահների մեքենաները։ Բնապահպաններին ավելի ուշ եկան փոխարինելու Ադրբեջանի զինված ուժերը։ 2023 թվականի ապրիլի 23-ին, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանը Ադրբեջանից
բաժանող Հաքարի գետ վրայով անցնող կամրջի եզրին՝ իր հատվածում տեղադրեց անցակետ։

 

Հարկ է նշել, որ ցանկացած անցակետ կամ ադրբեջանական ներկայություն անմիջական սպառնալիք է միջանցքով Հայաստան եկող կամ Լեռնային Ղարաբաղ գնացող հայերի անվտանգությանը, քանի որ անցած երկու տարիների փորձառությամբ պայմանավորված առկա է առևանգման, սպանության, ձերբակալության, ֆիզիկական կամ հոգեբանական կտտանքների ենթարկվելու հիմնավոր վախ։ Այս վախերը փաստացի անհնարին են դարձնում տեղաբնիկների անվտանգությունը, հիմնարար իրավունքների և ազատությունների գործադրումը, զարգացումն ու ինքնաիրացումը։


2023 թվականի հունիսի 15-ից ի վեր, Ադրբեջանը ամբողջովին արգելեց մարդասիրական փոխադրումները երկու ուղղությամբ՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքով անվտանգ և անխոչընդոտ անցումն ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը։
Ադրբեջանը նաև անտեսում է 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումը:

 

© The Economist
Լեռնային Ղարաբաղի հայերը շրջափակված են Ադրբեջանի կողմից

 

215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետեւանքներն ուժգնանում են եւ ներառում են ներքոնշյալները.

 

🔘Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առեւանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձեւավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են,

🔘Մարդկանց եւ տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից եւ դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաեւ խաթարել է հանրային տրանսորտի եւ մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման եւ այլնի վրա,

🔘 Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ,

🔘 Սննդի եւ ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները եւ կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաեւ վնասում են գյուղտեխնիկան եւ գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է եւ հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատեւման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան,

🔘Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների եւ ոռոգելի հողերի կախվածությամբ,

🔘 Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի եւ բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ եւ ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով,

🔘 Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի եւ ինտերնետի, ինչպես նաեւ վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար,

🔘  Մշակութային եւ կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով,

🔘 Տնտեսական եւ սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի եւ գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ եւ դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաեւ գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ,

🔘 Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման եւ սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական եւ սոցիալական անգործությամբ, անապահով եւ անորոշ վիճակով, ինչպես նաեւ պահվող եւ շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանվորված։

 

Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելոնւ, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որը ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։

 

2021 թվականին, ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշում ընդունեց առ այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու քաղաքացիությամբ կամ ազգությամբ հայ անձանց նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը եւ խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների
եւ պետական հաստատությունների կողմից»։ 2022 թվականի օգոստոսին, In August 2022, ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD) հրապարակեց Ադրբեջանաի վերաբերյալ իր եզրակացությունները, որտեղ հաստատեց Ադրբեջանի հարկադրանքի մարտավարությունը եւ Հայաստանի դեմ ուղղված ատելության ու
թշնամանքի հռետորաբանությունը, նշելով որ «Կոմիտեն խորապես մտահոգված է  ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների եւ քաղաքացիությամբ կամ ազգությամբ հայ այլ պաշտպանված անձանց նկատմամբ գորադրվող մարդու իրավունքների կոպիտ խախատումների մասին պնդումներով»։ 2023 թվականի փետրվարին, ICJ-ը որոշում ընդունեց, Ադրբեջանից պահանջելով, որ CERD-ի պարտավորությունների լույսի ներքո Ադրբեջանը կիրառի իր տնօրինության տակ առկա բոլոր միջոցները՝ ապահովելու համար մարդկանց, փոխադրամիջոցների, բեռնափոխադրողների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

 

 

Լեռնային Ղարաբաղի հայերի առջեւ ծառացած վտանգավոր հանգամանքների մասին համապարփակ նկարագրությունը ուրվագծված է 2020, 2021 եւ 2022 թվականներին հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշակված «Հակահայկական այլատյացությունը եւ ռասիզմը Ադրբեջանում» զեկույցներում։

 

Հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարեւորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից եւ հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետեւաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ եւ վճռական արձագանքը։


Նկատի ունենալով նման աղետները կանելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ մենք շտապ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

 

Մենք հորդորում ենք Ձեզ՝

 

🔘 Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ եւ տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի եւ 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը,

🔘 Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը,

🔘 Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ
մարդու իրավունքների, մարդասիրական եւ մարդու անվտանգության իրավիճակի  վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորեւ նշված հատուկ խորհրդականներին եւ հատուկ զեկուցողներին՝

 

- Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական,
- Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի հատուկ զեկուցող,
- Անվտանգ խմելու ջրի եւ սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող,
- Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող,
- Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող,
- Կրթության իրավունքի հատուկ զեկուցող,
- Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող,
- Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող,
- Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող,
- ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող,
- Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող,
- Անվտանգ, մաքուր, առողջ եւ կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։ 

 

 

 Ստորագրյալ կազմակերպություններ՝


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Օրենքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

 

Դիտումներ՝ 152

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????